Չինաստանը դեմ է «այլ երկրների ներքին գործերին միջամտելուն», Գերմանիան և Կանադան դատապարտում են բռնությունները

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Չինաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին Իրանում համազգային բողոքի ցույցերի վերաբերյալ զարգացումների ֆոնին, գրում է CNN-ը։

«Մենք հետևողականորեն դեմ ենք այլ երկրների ներքին գործերին միջամտելուն»,- երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

«Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով», – ասել է նա՝ հավելելով, որ Չինաստանը դեմ է «միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը»։ «Չինաստանը հույս ունի, որ Իրանի կառավարությունը և ժողովուրդը կկարողանան հաղթահարել առկա դժվարությունները և պահպանել ազգային կայունությունը», – նշել է նա։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի կողմից ցուցարարների դեմ «անհամաչափ և դաժան բռնության» կիրառումը «թուլության նշան է»։

«Մենք դատապարտում ենք այս բռնությունը ամենախիստ ձևով», – ասել է նա Հնդկաստան կատարած այցի ժամանակ. «Այս բռնությունը ուժի դրսևորում չէ, այլ թուլության նշան։ Այս բռնությունը պետք է դադարեցվի»։

Սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ «կանգնած է է Իրանի քաջ ժողովրդի կողքին» և խստորեն դատապարտել է այնտեղ ցուցարարների սպանությունը։

«Իրանական ռեժիմը պետք է դադարեցնի իր սարսափելի բռնաճնշումներն ու սպառնալիքները և հարգի իր քաղաքացիների մարդու իրավունքները», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի