Արցախում 36 միլիոն դոլարի մարզադաշտի կառուցման համար Բաքուն պայմանագիր է կնքել Ալիևի  ընտանիքի հետ կապված ընկերության հետ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ քննադատել է պետական ​​պաշտոնյաների շրջանում կոռուպցիան, երկրի Երիտասարդության և սպորտի նախարարությունը 36 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ։ OCCRP-ն գրում է, որ պետական ​​գնումների ռեգիստրի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը Արցախի Աղդամ քաղաքում ֆուտբոլային մարզադաշտի վերակառուցման 35,6 միլիոն դոլարի պետական ​​պայմանագիր է կնքել նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին պատկանող կոնգլոմերատի հետ կապված շինարարական ընկերության հետ։

Նշվում է, որ պայմանագիրն ընդգծում է ավելի լայն մտահոգություններ Ադրբեջանի հետպատերազմյան վերականգնման ջանքերի թափանցիկության և շահերի բախման վերաբերյալ, քանի որ կառավարությունը պետական ​​միջոցներ է հատկացնում 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո վերադարձված տարածքների վերականգնմանը, միաժամանակ, բազմիցս խոշոր նախագծեր շնորհելով քաղաքական կապեր ունեցող ընկերություններին։

Պայմանագիրը Երիտասարդության և սպորտի նախարարության կողմից տրվել է PMD Projects LLC ընկերությանը։ Այն վերաբերում է «Իմարաթ» մարզադաշտի վերակառուցմանը, որը «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի նախկին տնային մարզադաշտն է, որն ադրբեջանական առաջատար ակումբ է և այժմ մասնակցում է 2025-26 թվականների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային:

PMD Projects-ը PMD Group LLC-ի դուստր ձեռնարկությունն է, որը, ըստ հրապարակային ֆինանսական հաշվետվությունների, գործում է PASHA Holding-ի հովանու ներքո։ Այն երկրի խոշորագույն բիզնես կոնգլոմերատներից մեկն է, որի վերջնական շահառուների թվում են նախագահի երկու դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, նրա աները՝ Արիֆ Փաշաևը, և ​​կնոջ զարմիկը՝ Միր Ջամալ Փաշաևը։

Նախագիծը հրապարակայնորեն մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին կայացած բարձր մակարդակի արարողության ժամանակ, երբ նախագահ Ալիևը մասնակցել է մարզադաշտի հիմնաքարի տեղադրման արարողությանը՝ իր որդի Հեյդար Ալիևի և երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայիբովի հետ։ Նախագահական հայտարարության մեջ ասվում էր, որ 19 հեկտար տարածք զբաղեցնող համալիրը կներառի 11,700 տեղանոց մարզադաշտ, մարզական կենտրոններ, VIP համարներ և առևտրային տարածք։

Երիտասարդության և սպորտի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության հարցումներին։

LinkedIn-ում ընկերության գրառման համաձայն՝ Իմարաթ մարզադաշտի համալիրի նախագծային աշխատանքները վերահսկում է Design Bureau LLC-ն:Ադրբեջանական հետաքննչական  Abzas Media լրատվական կայքը նախկինում հայտնել էր, որ Design Bureau օգտագործել է նույն հասցեն և աշխատակազմը, ինչ PMD Group-ը և PASHA Holding-ը, և ինքն էլ ստացել է վերակառուցման համար պետական ​​պայմանագրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի