Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել

Լուրեր

03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ 2 ամիս առաջ Հայաստանի գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ իրեն վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու պահանջով: Ավելի ուշ նա դատարանին խնդրել է իր հայցով քննվող վարչական գործի վարույթը կասեցնել, սակայն վարչական դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը։ Որոշումը կայացրել է դատավոր Անի Հարությունյանը։

Նշենք՝ գործով երրորդ անձ է Մաքսիմուս Արզաքանցյանը՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի որդին։ Ռոտենբերգին փորձել են վտարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հ. Բաբայան փողոցում գտնվող բնակելի տնից։ Նա սեպտեմբերի 17-ին դատարանին միջնորդություն էր ներկայացրել վարչական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Վարույթը կասեցնելու վերաբերյալ Ռոտենբերգի միջնորդությունը կապված է մեկ այլ քաղաքացիական գործի հետ, որի շրջանակում ներկայացվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ շինծու գործարքի անվավերության հիմքերի կիրառման պահանջ։

Վարչական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական գործի և Ռոտենբերգին վիճելի հասցեից վտարելու հարցի միջև կապն ակնհայտ է։ Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ քաղաքացիական գործի քննությունը չի բացառում ոստիկանության կողմից հնարավոր վտարման գործողությունների իրավաչափությունը վարչական գործով առանձին քննելու հնարավորությունը։

Դատարանի գնահատմամբ՝ քաղաքացիական գործով չեն քննվելու այնպիսի իրավաբանական փաստեր կամ իրավական հարցեր, առանց որոնց վարչական դատարանը չէր կարող լուծել իր վարույթում գտնվող վեճը։

Դատարանը հղում է կատարել նաև Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներին՝ նշելով, որ մեկ այլ դատական գործի պատճառով վարույթի կասեցումը պարտադիր է այն դեպքում, երբ այդ գործով կայացվելիք դատական ակտից է կախված տվյալ վեճի լուծման համար էական փաստերի կամ իրավական հարցերի պարզումը, և դրանք չեն կարող քննվել նույն վարույթի շրջանակում։

Հիշեցնենք՝ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են հուլիսի 10-ին։ Ավելի վաղ Ռոտենբերգն իրավապահ մարմիններին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, որի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա նշել է՝ շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել Ոստիկանություն։ Զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։

Եվգենյա Համբարձումյան