Շուրջօրյա խնամքի 2 կենտրոններ կմիավորվեն

Լուրեր

12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
Բոլորը

ՀՀ-ում գործող շուրջօրյա խնամքի 2 կենտրոններ կմիավորվեն․ «Հաղթանակը» վերակազմակերպման ձևով կմիացվի «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնին և կվերանվանվի «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն»։

Կազմակերպությունների շահառուների ընդհանուր թվաքանակը կազմում է 475, իսկ հաստիքային միավորների թվաքանակը՝ 330․1։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Կազակերպություններն իրականացնում են նույնաբովանդակ գործունեություն և նույնական գործառույթներ, ունեն միանման կառուցվածք, հաստիքային միավորներ և սպասարկող ռեսուրսների համանման պահանջներ։ Երկու առանձին կառավարման համակարգերի առկայությունը, սակայն, հանգեցնում է կառավարման գործընթացների կրկնության, բարդացնում է վերջիններիս համակարգումը և մեծացնում է վարչական ծախսերը։ Երկու իրավաբանական անձանց սպասարկումը պահանջում է առանձին հաշվետվողականության վարում և առաջացնում է լրացուցիչ ծախսեր՝ հատկապես հաշվապահական հաշվառման, վարչատնտեսական ապահովման, տեխնիկական աջակցության և կադրային համակարգման ուղղություններով։ Սա բերում է կրկնվող գործընթացների գոյացման և վարչական ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման։

Նախագծով առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երկու ՊՈԱԿ-ների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով»,-նշվում է հիմնավորման մեջ։