Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է՝ չնայած համաշխարհային հացահատիկային մշակաբույսերի գնանշումների աճին. ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Համաշխարհային պարենային ապրանքների գների ցուցանիշը 2025 թվականին միջինում 4.3 տոկոսով բարձր է եղել՝ համեմատած 2024 թվականի հետ․ հայտնում են Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակից։

«Համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսին նվազել է՝ համեմատած նախորդ ամսվա հետ, քանի որ կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի գների անկումը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գնանշումների աճին, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետևում է միջազգային շուկաներում համաշխարհային առևտրում շրջանառվող հիմնական պարենային ապրանքների գների ամսական փոփոխություններին, դեկտեմբեր ամսին միջինում կազմել է 124.3 միավոր, ինչը 0.6 տոկոսով ցածր է նոյեմբեր ամսվա տվյալներից և 2.3 տոկոսով՝ մեկ տարի առաջվա մակարդակից։

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ինդեքսը միջինում կազմել է 127.2 միավոր, ինչը 4.3 տոկոսով ավելի բարձր է 2024 թվականի միջին ցուցանիշից, ինչը պայմանավորված է բուսական յուղերի և կաթնամթերքի համաշխարհային գների բարձրացումով, որը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարավազի գնանշումների անկմանը։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 1.7-ով՝ պայմանավորված Սևծովյան տարածաշրջանից ցորենի արտահանման հոսքերի վերաբերյալ նոր մտահոգություններով, եգիպտացորենի նկատմամբ ներմուծման կայուն պահանջարկով, Բրազիլիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում էթանոլի ներքին արտադրության բարձր մակարդակով, ինչպես նաև բրնձի շուկայի բոլոր հատվածներում գների բարձրացումով: Ընդհանուր առմամբ, 2025 թվականի համար հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը միջինում 4.9 տոկոսով ցածր է եղել 2024 թվականի մակարդակից, ինչը երրորդ անընդմեջ տարեկան նվազումն է և ամենացածր տարեկան միջին ցուցանիշը՝ 2020 թվականից ի վեր: ՊԳԿ բրնձի բոլոր տեսակների գնային ինդեքսը միջինում 35.2 տոկոսով պակաս է եղել 2024 թվականի մակարդակից, ինչը պայմանավորված է արտահանման համար նախատեսված առատ մատակարարումներով, արտահանողների միջև ինտենսիվ մրցակցությամբ և որոշ ասիական ներմուծող երկրների կողմից գնումների կրճատումներով:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բուսական յուղի գնային ինդեքսը դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ նվազել է 0.2 տոկոսով՝ հասնելով վեց ամսվա նվազագույն մակարդակին, քանի որ սոյայի, կանոլայի և արևածաղկի յուղերի համաշխարհային գների նվազումը գերազանցել է արմավենու յուղի գնանշումների աճին: 2025 թվականի ընթացքում ինդեքսը միջինում 17.1 տոկոսով ավելի բարձր է եղել 2024 թվականի համեմատ, ինչը երեք տարիների ընթացքում առավելագույն ցուցանիշն է՝ համաշխարհային մատակարարումների սահմանափակության պայմաններում:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 1.3 տոկոսով՝ համեմատած նոյեմբեր ամսվա վերանայված ցուցանիշի հետ, սակայն մնացել է 3.4 տոկոսով բարձր՝ 2024 թվականի դեկտեմբերի մակարդակից։ Գների նվազում է արձանագրվել մսի բոլոր տեսակների համար, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր անասունների և թռչնամսի գները շուկայում նվազել են։

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ինդեքսը միջինում 5.1 տոկոսով բարձր է եղել 2024 թվականի մակարդակից, ինչը պայմանավորված է համաշխարհային ներմուծման բարձր պահանջարկով և կենդանիների հիվանդությունների բռնկումների ու աշխարհաքաղաքական լարվածության հետ կապված անորոշության աճով։ Խոշոր եղջերավոր անասունների և ոչխարի մսի համաշխարհային գները աճել են, մինչդեռ խոզի և թռչնամսի գները շուկայում նվազել են։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ նվազել է 4.4 տոկոսով, ինչը, հիմնականում, պայմանավորված է կարագի գների կտրուկ անկումով Եվրոպայում սերուցքի սեզոնային ավելի բարձր մատչելիության հետևանքով։ 2025 թվականի ընթացքում  կարագի գների ինդեքսը միջինում 13.2 տոկոսով բարձր է եղել 2024 թվականի մակարդակից, ինչը պայմանավորված է եղել համաշխարհային ներմուծման բարձր պահանջարկով և տարվա սկզբին արտահանման սահմանափակ մատակարարումներով։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության շաքարի գնային ինդեքսը նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 2.4 տոկոսով, հիմնականում Բրազիլիայի հարավային հիմնական արտադրական շրջաններում շաքարի արտադրության կտրուկ նվազման հետևանքով։ Այնուամենայնիվ, ինդեքսը մնացել է 24.0 տոկոսով ցածր՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսվա մակարդակից։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի ընթացքում շաքարի գնային ինդեքսը միջինում 17.0 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա համեմատ՝ արձանագրելով իր ամենացածր տարեկան մակարդակը 2020 թվականից ի վեր՝ արտահանման առատ հնարավորությունների պայմաններում:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ»,- ասված է հաղորդագրությունում։