4 տարի՝ առանց սմարթֆոնի․ ինչպես են Աբովյանի թիվ 2 դպրոցում հրաժարվել գաջեթներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Արդեն չորս տարի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակված է։ 

Դպրոցի 7Բ դասարանի դասղեկ Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ առավոտյան հեռախոսները հավաքվում են հատուկ տուփերի մեջ, որոնք յուրաքանչյուր դասարան ունի առանձին՝ համարակալված։ Նրա գնահատմամբ՝ սա շատ ճիշտ մեթոդ է, քանի որ հեռախոսները չեն խանգարում դասապրոցեսին։

Աշակերտները ևս համամիտ են ուսուցիչների հետ՝ նշելով, որ այս պայմաններում ավելի հեշտ են կենտրոնանում դասի վրա։ Միաժամանակ, նշում են, որ եթե դասի ընթացքում անհրաժեշտ է լինում օգտվել QR կոդից, հեռախոսները ժամանակավորապես տրամադրվում են՝ դասղեկի թույլտվությամբ, ինչից հետո կրկին հավաքվում են։ Ըստ նրանց՝ այս մոտեցումը նպաստում է կենտրոնացմանն ու կարգապահությանը։

Բջջային հեռախոսները պահվում են հատուկ սենյակում և միայն դասերի ավարտից հետո են վերադարձվում աշակերտներին։ Վերջին դասաժամին դրանք դասասենյակ են բերվում ուսուցիչների թույլտվությամբ։

Դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Շուշաննա Կիրակոսյանը նշում է, որ աշակերտներն առաջին դասաժամից առաջ իրենց հեռախոսները հանձնում են դասարանի ավագին, որը դրանք հաշվում է՝ ըստ աշակերտների թվի, և տանում հատուկ սենյակ։ Եթե դասի ընթացքում առաջանում է հրատապ անհրաժեշտություն, ուսուցիչը տեղեկացնում է դասղեկին, հեռախոսները բերվում են դասարան, օգտագործվում, այնուհետև վերադարձվում պահման վայր։

Դպրոց այցելած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ սահմանափակումը կիրառվել է դպրոցի ներքին կանոնադրությամբ, ոչ թե նախարարի հրամանով։ Նրա խոսքով՝ դպրոցը կարող է իր կոլեգիալ կառավարման մարմիններում քննարկել և կարգավորել նման հարցերը՝ առանց առանձին հրամանի անհրաժեշտության։ Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը նշեց, որ ծնողները նույնպես դրական են արձագանքել որոշմանը։ 

Նշենք, որ Երևանի բոլոր դպրոցներում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը սահմանափակվել էր անցյալ տարվա կեսից, իսկ 1–5-րդ դասարաններում սովորողների համար՝ ամբողջությամբ արգելվել։ Քաղաքապետարանի այս որոշումը քննադատության ալիք էր բարձրացրել, քանի որ մինչ այդ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր դասագրքերում QR կոդերի ներդրման մասին։ Չնայած դրան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրել էր, որ երկու գերատեսչությունների միջև հակասություն չկա՝ ընդգծելով՝ պարտադիր չէ, որ QR կոդերը յուրաքանչյուր աշակերտ անհատապես բացի հենց իր բջջային հեռախոսով։

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկի խոսքով՝ երբ անհրաժեշտ է լինում օգտվել դասագրքի QR կոդից, ուսուցիչն է իր հեռախոսով բացում նյութը, և բոլորը միասին լսում կամ դիտում են այն։ 

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից փոխանցեցին, որ աշակերտները QR կոդերից կարող են օգտվել նաև տանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան