Ինչ է կատարվում Իրանում․ Թեհրանից մանրամասներ է պատմում Մովսես Քեշիշյանը

Լուրեր

30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Բոլորը

Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր քաղաքներում, թեև մայրաքաղաքում որոշ չափով թուլացած են։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ Նրա խոսքով՝ զոհեր և հարյուրավոր ձերբակալություններ կան, տնտեսական վիճակը շատ ծանր է։ 

«Ինչն ուղղակիորեն մարդկանց առօրյա ապրուստի հետ կապ ունի՝ ուտելիքը, ասենք՝ ձուն, մսեղենը, գինը միանգամից բարձրացավ, որոշ դեպքերում՝ նույնիսկ մինչև 30-40 տոկոս, ինչը որ ավելի բարդացրեց վիճակը: Սպասողական վիճակ է, սպասում են, որ կառավարությունը ավելի լուրջ քայլերի դիմի, որպեսզի կարողանա կարգավորել վիճակը, թե չէ ամեն ինչ կարող է բարդանալ։ Դոլարի գինը կտրուկ բարձրացել է: Եվ նույն ժամանակ ինտերնետի խափանումներ կան, այս բոլորը նաև հոգեպես ազդում է ժողովրդի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Քեշիշյանի խոսքով՝ վտանգ կա, որ բողոքի ալիքն ավելի մեծ ծավալների կհասնի։ 

«Մարդը եթե իր եկամուտը ամսական, ասենք, 100-150 դոլար է և նույն ժամանակ, այն, ինչ որ պիտի հայթայթի ուտելու համար՝ հասնելու է 300 դոլարի, այդ ժամանակ մարդիկ արդեն չեն կարողանա դիմանալ, համբերել: Բնականաբար, պոռթկումներ կտան, և էդ պոռթկումների թափը կարող է ավելի հզորանալ»,- ասաց Քեշիշյանը։ 

Արդյոք հայ համայնքից ևս մասնակցում են ցույցերին՝ հետաքրքվեցինք մեր զրուցակցից։ Քեշիշյանը նշեց, որ թեև հայ համայնքը բացեիբաց հայտարարություն չի հնչեցրել, սակայն մասնակցությունը չի բացառվում։ 

«Չեն կարող չլինեն, որովհետև եթե երկրի մաս ես, էդ ցավը քոնն էլ է․․․: Եվ ցանկացած ժամանակ, երկրի հեղափոխությունների և տագնապների ժամանակ միշտ էլ հայության անունը կա, ներկա է, և դա չես կարող բացառել»,- ասաց Քեշիշյանը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե ​​Իրանի իշխանությունները կրակ բացեն և «դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին», ԱՄՆ-ը պատրաստ է գործել։ Իսկ արդյոք Իրանում մտահոգություն կա այս հարցի շուրջ։ 

«Սա այն դեպքն է, որ արտաքին ճնշումը կարող է այլ ելք տալ հարցերին: Չեմ կարծում, որ օգտավետ կլինի, համենայն դեպս, բայց չեմ էլ կարող իսկապես ասել, որ ամերիկացիները այսօր նման քայլերի կգնան: Իրենք ծրագրո՞ւմ են՝ ինչ անեն: Արդյո՞ք ցանկանում են Իրանում ռեժիմ փոխել: Եթե նման քայլերի ուզում են գնալ՝ արդյո՞ք Իրանում, Իրանի իշխանությունները դրան պատրաստ են և արդյո՞ք կգնան հակազդելու, և այդ հակազդման պրոցեսը ինչպիսի՞ ընթացք կընդունի, հետո թեժանա: Արդյո՞ք ամերիկյան կողմը պատրաստ է մտնել ոչ միայն թեթև, հարվածների, այլև՝ պատերազմի մեջ: Հետո, դրանք հարցեր են, որ իսկապես մի քիչ մտածելու տեղիք են տալիս»,- նշեց նա։ 

Հավելենք, որ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից։ Բողոքի ակցիաների ընթացքում բախումների հետևանքով ավելի քան 3 տասնյակ զոհ, հազարավոր ձերբակալվածներ կան։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան