Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։ Քաղաքի հարավային հատվածում, որտեղ գտնվում է խոշոր ռազմական բազա, էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել է։

Associated Press-ի տվյալներով՝ քաղաքում լսվել է առնվազն յոթ պայթյուն։

Bloomberg-ը հաղորդում է, որ Կարակասի բնակիչները ևս հայտնում են պայթյունների մասին։  Նշվում է նաև, որ քաղաքի մի քանի հատվածներում լսվել են կրակոցներ։

Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում, իբր, երևում են Վենեսուելայի մայրաքաղաքի վրա ամերիկյան թռչող ուղղաթիռներ։ Այս տեղեկատվությունը, սակայն, չի հաստատվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել էր ցամաքային գործողություններ սկսել Վենեսուելայում։  Թրամփը հայտարարել էր, որ «խելացի» կլինի, որ Մադուրոն հեռանա իշխանությունից։

ԱՄՆ-ը ռազմական ուժեր է կուտակել տարածաշրջանում, այդ թվում՝ ավիակիրներ, ռազմանավեր և կործանիչներ, որոնք տեղակայված են Կարիբյան ավազանում։

Թրամփը նաև հայտարարել էր Վենեսուելայի նավթի «շրջափակման» մասին, ընդլայնել էր պատժամիջոցները և երկու տասնյակից ավելի հարվածներ էր հասցրել լցանավերին, որոնք, ըստ ԱՄՆ-ի պնդման, ներգրավված են եղել Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի