ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման ներքո է, մեր շահից չեն բխում նախաստորագրված փաստաթղթերը․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.12.2025 | 23:31
Էլեկտրաէներգիան տոնական օրերին խնայողաբար օգտագործել. Պետրոսյանի հորդորը
30.12.2025 | 23:08
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
30.12.2025 | 22:53
Viva-ի ցանցի ենթահամակարգերից մեկը վթարվել է
30.12.2025 | 22:38
Քննարկվել են հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պահնորդական գործունեության նոր կարգավորումները
30.12.2025 | 22:23
Ադրբեջանում 2025 թվականին ոչ մարտական ​​իրավիճակներում առնվազն 42 զինծառայող է զոհվել
30.12.2025 | 22:06
Առաջիկա օրերին որոշ շրջաններում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
30.12.2025 | 21:50
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
30.12.2025 | 21:41
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի
30.12.2025 | 21:30
Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ի հարձակման հաստատում չկա. ISW
30.12.2025 | 21:14
Ադրբեջանում բենզինի, կոմունալ ծառայությունների և այլ գները բարձրացել են
30.12.2025 | 21:01
Խցանման մեջ է եղել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա. ՓԾ
30.12.2025 | 20:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.12.2025 | 20:30
ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև նոր փաստաթղթեր կլինեն, որոնք կուրվագծեն՝ ինչպես «TRIPP» ընկերությունը կստեղծվի․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 20:16
Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը
30.12.2025 | 20:07
Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր. Փաշինյանը՝ Կիրանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է երկրի անվտանգային մարտահրավերներին, արտաքին քաղաքական հարցերին և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցությանը։

Սեյրան Օհանյանը քննադատել է իշխանությանը՝ նշելով, որ անցած յոթ տարիների ընթացքում արձանագրվել են բանակցային գործընթացի ձախողումներ, պատերազմ, պարտություն և Արցախի հայաթափում։

«2025 թվականը, լինելով նախընտրական տարի, առանձնացնել մյուս տարիներից՝ ինչ մենք տեսել ենք այս իշխանության ղեկավարման օրոք, մի քիչ դժվար է… Ես գտնում եմ, որ այս իշխանությունների ղեկավարման տարիներին մենք ունեցել ենք և՛ բացթողումներ, ունեցել ենք և՛ բանակցային գործընթացի ձախողումներ։ 19-20 թվականներին ունեցել ենք պատերազմ և պարտություն, այնուհետև 21, 22, 23 թվականներին նաև Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողություններ ՀՀ տարածքների վրա»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ 2023-ին տեղի ունեցած Արցախի հայաթափումը ցեղասպանություն էր։

Անդրադառնալով իշխանության խաղաղության օրակարգին և նախաստորագրված պայմանագրին՝ Օհանյանը շեշտել է, որ բոլորն էլ ձգտում են խաղաղության, սակայն այն պետք է լինի արժանապատիվ և ունենա «կարմիր գծեր»։

«Արժանապատիվ խաղաղության համար պետք է լինեն երաշխիքներ։ Երաշխիքները բաժանվում են երկու մասի՝ ազգային երաշխիքներ (մեր ներքին ամրությունն է, անվտանգության համակարգն է) և միջազգային երաշխիքներ… Այն փաստաթղթերը, որոնք նախաստորագրվել են, և երբ մենք բոլորս ասում ենք, որ դրանք մեր շահերից չեն բխում, և այն քայլերը, որոնք կատարում են ադրբեջանցիները, իրենց համար մարտավարական քայլեր են՝ սիրաշահելու… Իրենց պահանջները օրըստօրե ավելանում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։
Խոսելով Ադրբեջանի հետ առևտրի, մասնավորապես՝ բենզինի և Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման մասին, Օհանյանը կարծիք է հայտնել, որ դա չի կարող լինել ի հաշիվ ազգային արժանապատվության և անվտանգության։

«Մինչև վերջնականապես չկարգավորվեն մեր հարաբերությունները, մինչև խաղաղություն վերջնական հաստատված չէ, այդ գնումներով մենք նաև լցնում ենք Ադրբեջանի բյուջեն, որը օգտագործվելու է իրենց զինված ուժերի զարգացման համար…»,- ասել է նա։

Սեյրան Օհանյանը քննադատել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է։

«Հայ-ռուսական հարաբերությունները միակողմանի՝ ՀՀ իշխանությունների կողմից են շատ դեպքերում ոտնահարվել… Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք… ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների շրջանակներում այդ ակունքում մենք նորից տեսել ենք հայ-ռուսական հարաբերությունները։ Ես նորից եմ ասում՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, այդ կազմակերպության գոնե ռազմական կոմպոնենտի զարգացման ակունքներում որպես հիմնադիր անդամ մենք կանգնած ենք եղել»։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հաստատել է, որ իրենք մասնակցելու են 2026 թվականի ընտրություններին՝ նպատակ ունենալով հեռացնել գործող իշխանությանը։

«2026 թվականը, կարծում եմ, որ մեր ժողովուրդն անպայման պետք է անի ամենը, որ թույլ չտա այս իշխանությունները վերարտադրվեն… Ինքնանպատակ չէ պայքարել իշխանությունների դեմ։ Ինքնանպատակ է՝ պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունը, պաշտպանել մեր իրավունքները և նաև իշխանությունից հեռացնել այնպիսի մարդկանց, որոնք գտնվում են պարտադրանքի, ճնշման ներքո»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան