«Ցրվենա Զվեզդան» պատրաստ է վաճառել Նաիր Թիկնիզյանին․ աղբյուր

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Սերբական «Ցրվենա Զվեզդան» պատրաստ է բաժանվել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանից։ Այդ մասին հայտարարել է սերբ լրագրող Իվան Ցվետկովիչը։

«Նաիրի տրանսֆերի վերաբերյալ «Ցրվենա Զվեզդան» առաջարկներ չի ստացել։ Ակումբը պատրաստ է վաճառել Թիկնիզյանին, եթե լավ առաջարկ ստանա ձմռանը»,- լրագրողի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

Նաիր Թիկնիզյանն այս տարվա ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որը 1,7 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար (ըստ Transfermarkt-ի)։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը սերբական ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում ու կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Transfermarkt-ը 4,5 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։