Զելենսկին նշել է կիրակի Թրամփի հետ քննարկման թեմաները, այդ թվում՝ տարածքների մասով

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 20 կետանոց ծրագիրը 90%-ով պատրաստ է։ Նա նաև նշել է, որ անպայման կբարձրացնի տարածքների հարցը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԲԿ-Ուկրաինայի՝ Զելենսկին այս հայտարարությունն արել է լրագրողների հարցերին պատասխանելիս։

Զելենսկին հաստատել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։

Նա շնորհակալություն է հայտնել երկրների թիմերին՝ հավելելով, որ նրանք «շատ լավ աշխատանք» են կատարել փաստաթղթերի առաջին նախագծերը պատրաստելիս։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կան հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարության մակարդակով, մասնավորապես, անվտանգության երաշխիքները։

«Ինչ վերաբերում է բարգավաճմանը, սա մեր պետության վերականգնումն է։ Եվ, անկեղծ ասած, 20 կետից բաղկացած ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, 90%-ով ավարտված է։ Մեր խնդիրն է՝ ապահովել, որ ամեն ինչ 100%-ով պատրաստ լինի։ Դա հեշտ չէ, և ոչ ոք չի ասում, որ այն անմիջապես 100%-ով պատրաստ կլինի»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան պետք է «մոտեցնի ցանկալի արդյունքը» երկու երկրների ներկայացուցիչների յուրաքանչյուր հանդիպման և զրույցի միջոցով։

«Մենք ունենք լայն օրակարգ, որը կլինի այս շաբաթավերջին, կարծում եմ՝ կիրակի, Ֆլորիդայում, որտեղ մենք կհանդիպենք նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք այս փաստաթղթերը, մասնավորապես, ինչպես ասացի, անվտանգության երաշխիքները, և այս բլոկում կան մի քանի փաստաթղթեր, և ցանկալի է գտնել հնարավորություն ամեն ինչ քննարկելու համար»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Ըստ Զելենսկիի՝ հաջորդ թեման տնտեսական համաձայնագիրն է, որը դեռևս նախնական փուլում է։

«Ստորագրման վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե արդյոք որևէ բան պատրաստ կլինի։ Այս հանդիպումը հատուկ նախատեսված է այն հնարավորինս լավ մշակելու համար։ Կքննարկվե՞ն տարածքային հարցեր։ Բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք հարցեր և անհամաձայնություններ ունենք, մեր կողմից անպայման կբարձրացվեն», – հայտարարել է  նա։

Զելենսկու խոսքով՝ ինքը Թրամփի հետ կքննարկի ինչպես Դոնբասը, այնպես էլ Զապորոժիեի ատոմակայանը։

«Անկեղծ ասած, բանակի վերաբերյալ ես բացահայտորեն հայտարարել եմ այն ​​ամենը, ինչ ներկայումս ամրագրված է մեր համաձայնագրերում։ Մենք գոհ ենք այն բանակից, որը ամրագրված է ։ Մեզ համար սա անվտանգության երաշխիք է։ Եվ ամերիկյան կողմը լսում է մեզ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում կիրակի՝ դեկտեմբերի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի