Հայաստանում հունվարի 1-ից նոր օրենքներ են գործում. ինչ է փոխվում ձեր կյանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն կունենան բոլոր քաղաքացիների վրա։  Փոփոխությունների մի մասն էլ ուժի մեջ կմտնի տարվա ընթացքում։ Դրանք առնչվում են սոցիալական, առողջապահական և այլ ոլորտների։ Factor TV-ն պատմում է՝ ինչ կփոխվի քաղաքացիների կյանքում նոր կանոնակարգումների արդյունքում։ 

2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայությունը, 2 տարվա փոխարեն, դառնում է 1,5 տարի։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա:

Հունվարի 1-ից 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության համապարփակ ապահովագրություն։  Պետությունն ամբողջությամբ կվճարի  մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, սոցիալական աջակցության համակարգում ներառված անձանց, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքների ապահովագրավճարը։
200,001 դրամից մինչև 500,000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, 6000 դրամը տալու է պետությունը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ: Ապահովագրության փաթեթն այս խմբերի համար լինելու է տարեկան 129,600 դրամ, ամսական` 10,800 դրամ։ Հրապարակված է նաև ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկը։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում ծնողները 500 հազար դրամ միանվագ նպաստ կստանան։ Ընդ որում՝ դա կախված չի լինի ընտանիքում երեխաների թվից։ Ներկայում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդի դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 1,5 մլն դրամ։

Այսօրվանից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Իսկ ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։ Հունվարի 1-ից «ԱրՔա» քարտ ունեցող անձինք էլ անկանխիկ առևտրից 2%-ի չափով հետվճար կստանան։  Visa և  Master քարտերը համակարգում ներառելու բանակցություններ են ընթանում։ Նոր համակարգը պիլոտային է, կգործի մինչև 2027 թվականի հունվարը։

Աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն այսուհետ իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորումը կատարվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։

Նորություն կա ինքնակամ կառույցներ ունեցողների համար։ Այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել և օրինականացնել իրենց շինությունները, հնարավորություն ունեն դա անել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Էլեկտրամոբիլներ ներմուծողներն այսօրվանից դարձյալ արտոնություն ունեն․  2026-ի ընթացքում առանց մաքսատուրք վճարելու ՀՀ կարող է ներկրվել 15,000 էլեկտրամոբիլ, այդ թվում՝ հիբրիդային։ Քվոտան վերաբերում է 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաներին։

Այս տարվանից թե՛ պետական, թե՛ մասնավոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվ է ներդրվել։ Յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է համապատասխանեցնի իր ճաշացանկը չափորոշչին: Նվազեցվում է օգտագործվող աղի, շաքարի միջին օրաբաժինները․ թույլատրվում է օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, ներառյալ` հյութեր, կակաո և այլն։ Գազավորված ըմպելիքներն արգելված են եղել, նոր փոփոխությամբ ևս արգելված են:

Բարձր տեխնոլգիաների ոլորտում աշխատող միգրանտներին պետությունը 60% եկամտային հարկի վերադարձ կտրամադրի։ Կարգավորումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից և կգործի մինչև 2031 թվականը։

Այսուհետ բոլոր տեսակի արտակարգ իրավիճակների դեպքում ահազանգելու համար կարող եք օգտագործել միասնական 112 հեռախոսահամարը։ Նոր հարթակը կմիավորի մինչ այս առանձին աշխատող ահազանգման համարները՝ 102, 911 և 101։  Այս համարները դեռևս կշարունակեն զուգահեռ գործել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան