Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանով բացված երկաթուղային երթուղով Հայաստան մատակարարել նաև այլ ապրանքներ, մասնավորապես, պարարտանյութեր։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է Ինտերֆաքսը։

«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝ մենք ունեցանք ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող գնացքը։ Դա ռուսական հացահատիկ էր, ապա՝ ղազախական հացահատիկ։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը միաժամանակ սկսել է իր սեփական մատակարարումները Հայաստան՝ ուղարկելով նավթամթերքով գնացք։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են երկկողմ մատակարարումների ընդլայնումը հայկական ներմուծման հաշվին. «Խոսքն այն մասին է, որ ապահովվեն Հայաստանից Ռուսաստան հակադարձ առաքումներն Ադրբեջանի միջոցով»։

Ռուսաստանը հացահատիկի առաջին խմբաքանակը Հայաստան է մատակարարել 2025 թվականի նոյեմբերի սկզբին՝ Ադրբեջանի միջով անցնող նոր երկաթուղային երթուղով։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ մատակարարվել է 1000 տոննա երրորդ կարգի ցորեն։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը տարեկան ներմուծում է մոտավորապես 450,000-500,000 տոննա հացահատիկ։ Նախկինում արտահանումը հիմնականում իրականացվում էր ավտոմոբիլային ճանապարհով՝ ցամաքային սահմանային անցակետով և ծովային ճանապարհով՝ վրացական նավահանգիստներով։ Նոր երթուղին (Ադրբեջանի և Վրաստանի միջով) նվազեցնում է տրանսպորտային ծախսերը և բարելավում մատակարարումների կայունությունը, նշել է ՌԴ  Գյուղատնտեսության նախարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի