Գործարարները նախկինում փող են ծախսել, մանդատ վերցել, հիմա ի՞նչ են անելու․ կարծիքներ հին ԸՕ-ով անցկացվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Ռեյտինգային ընտրակարգի շուրջ քննարկումների առանցքում դրված է այն մտավախությունը, թե ռեյտինգային համակարգով առանձին անհատներ, որոնք ունեն ֆինանսական ռեսուրսներ,  կկարողանան ակտիվորեն ներգրավել ընտրական գործընթացում, սակայն չի խոսվում այն մասին, որ այդ համակարգով, օրինակ, շատ ավելի փոքր թվով կանայք են կարողանալու մուտք գործել խորհրդարան, կամ մեկ այլ խնդրի մասին, երբ պատգամավորի մանդատի համար 4-5 հազար թեկնածուների պայքարի պարագայում չի լինելու գաղափարական պայքար»,- այս մասին այսօր  «Ռեյտինգային ընտրակարգի հնարավոր ազդեցությունը ապագա խորհրդարանի քաղաքական խճանկարի վրա թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը։

Վերջինս նշեց, որ այս և այլ խնդիրների բացառմանն ու ներառական խորհրդարան ունենալուն էր միտված այն նոր Ընտրական օրենսգիրքը, որն Ազգային ժողովը մերժեց՝ առանց ծավալելու դրա վերաբերյալ խորքային քննարկում։

Համազասպ Դանիելյանը, սակայն ընդգծեց, որ անգամ այս խաղի կանոններով՝ մի կողմից պետությունը պետք է կարողանա ցույց տա իր հնարավորությունները՝ նորմալ ընտրություն անցկացնելու տեսանկյունից, մյուս կողմից՝ պետք է կարողանա քաղաքացիներին բացատրել գործող շատ խրթին օրենսգիրքը։

Քննարկման մասնակից քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ, խոսելով նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ քանի դեռ մենք չունենք հստակ քաղաքական համակարգ, մենք չենք կարող ունենալ քաղաքական ընտրություն, և այս տեսակետից հրաշք ակնկալել, թե Ընտրական օրենսգիրքը քաղաքականացնելու էր այդ ընտրությունները, չի կարելի։

«Տեսեք՝ մարդիկ մի կուսակցությունից դուրս են գալիս մտնում ՔՊ ոչ այդքան համոզիչ բացատրությամբ: Մենք ունենք քաղաքական համակարգ ունենալու խնդիր»,- ասաց նա:

Խոսելով ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին գնալու մասին՝ Բադալյանը նշեց․ «Նախկինում գործարարները գործող իշխանության հետ ստվեային պայմանավորվածությունների մեջ էին, որ փող են ծախսելու և մանդատ են վերցնելու։ Եթե հիմա գործող իշխանությունը վստահեցնում է, որ ստվերային որևէ պայմանավորվածություն չի լինելու, ապա գործարարն իրեն հարց կտա՝ գնալ Ազգային ժողով և ի՞նչ անել»։