Նիկո՛լ ջան, եթե ՌԴ-ի ագենտներով է ականապատ ՀՀ քաղաքական դաշտը, քո պարտությունն է․ չես առողջացրել այն․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է կաթողիկոսի եղբայր Եզրաս արք․ Ներսիսյանին վերագրվող՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ համագործակցության մասին փաստաթղթի հրապարակմանը, եկեղեցու շուրջ իրադրությանը և Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։

«Պայքարը հիմա տեղի է ունենում Հայաստանի համար՝ գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Եվ, ըստ էության, ամեն մեկը փորձում է դիրքավորվել, ամրապնդել իր դիրքերը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ»,- ասել է նա։

Ըստ Նորիկյանի՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու մեջ քաղաքական վտանգ է տեսել․

«Երբ եկեղեցու մասին սկանդալը պայթեց․․․ ես այն առաջիններից մեկն եմ եղել, որ ընդգծեցի, որ ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը մտավախություն է տեսել, որ եկեղեցու ներուժը կարող է օգտագործվել Հայաստանում քաղաքական խնդիր լուծելու և իշխանության խնդիր լուծելու համար։ Եվ փորձ է անում իշխանության դեմ պայքարի այդ օջախը լիկվիդացնել և, ըստ էության, պարալիզացնել կաթողիկոսին գահազրկելու միջոցով»։

Անդրադառնալով Եզրաս արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին պնդումներին, Նորիկյանը նշել է, որ նույնիսկ եթե դա ճիշտ է, ապա Խորհրդային Միության ժամանակաշրջանում բազմաթիվ պաշտոնյաներ և գործիչներ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ։

«Ենթադրենք՝ հիմնավորվեց, որ էդ մարդը իսկապես 86 թվականին համագործակցել է Խորհրդային Միության ԿԳԲ-ի հետ․․․ Ես արդեն պատկերացնում եմ, եթե էդ ամեն ինչը իրականություն է, Հայաստանում չի եղել որևէ ղեկավար կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ, որը չի համագործակցել ԿԳԲ-ի հետ։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ Կարեն Դեմիրճյանը դառնար Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար ու հանկարծ չհամագործակցե՞ր ԿԳԲ-ի հետ։ Կամ Ղարաբաղյան շարժման մեկնարկը 88 թվականին եղել է, էդ ի՞նչ ա, առյուծի սի՞րտ էին կերել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը․․․»,- նշել է բանախոսը։

Նա քննադատել է իշխանության գործելաոճը՝ նշելով, որ քաղաքական պայքարի նշաձողն իջեցվել է պիտակավորումների մակարդակի։

«Հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչության առանցքը ինչի՞ վրա է պտտվում. ով իր դեմ է, ուրեմն ռուսական ԿԳԲ-ի ագենտ է։ Այ քեզ բա՜ն… Հակաինտելեկտուալիզմը հասել է իր գերադրության աստիճանի»։

Նորիկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը 2026 թվականին վերընտրվելն է, իսկ մնացած ուժերի համար՝ իշխանության վերադառնալը։ Նա նկատել է, որ Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին միշտ էլ միջամտել է, և զարմանալի է համարել 2018-ին ՌԴ-ի չեզոք թվացող պահվածքը։

«Ռուսաստանը էդ ե՞րբ հետաքրքրված չի եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Էդ ո՞նց հասկանանք, հարգելի՛ Նիկոլ, որ 2018 թվականին քո ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ հանկարծ Ռուսաստանը ասում էր՝ դա Հայաստանի ներքին գործն է․․․ Հիմա ձեր քարոզչությանը եթե հավատալու լինենք, ով ցանկանում է քաղաքականությամբ զբաղվի, կամ ովքեր ձեզ հետ համաձայն չեն, էդ բոլորի ծոծրակին կամ ճակատին ռուսական ագենտուրա՞ է դաջված»։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Նորիկյանը նշել է, որ Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է, սակայն այն պետք է լինի անշրջելի և հավասարակշռված։

«Իմ հայրս էլ, ես անկեղծ եմ ասում, հազարավոր, հարյուր հազարավոր հայեր ադրբեջանցիների հետ առևտուր են արել, բենզին են ներկրել։ Հետևաբար, էս առումով չի կարելի ֆետիշացնել… Այո, կարևոր է, բայց սա պետք է դարձնել անշրջելի»։

Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ ներկայիս խաղաղությունը կարող է խաբուսիկ լինել։

«Էս թվացյալ խաղաղությունը սա ավանս ա էս իշխանությանը։ Մենք իրական Ալիևին կտեսնենք 26 թվականի հունիսյան ընտրություններից հետո»,- կանխատեսել է Նորայր Նորիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան