Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը շարունակել է իր եզրափակիչ խոսքը
Քաղաքականություն
23.12.2025 | 19:27
Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստն այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է հայ գերիների եզրափակիչ ելույթներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատական նիստում իր եզրափակիչ խոսքն է շարունակել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Նա անհամաձայնություն է հայտնել մեղադրանքի կողմի և տուժողների ցուցմունքների հետ՝ 2016 թվականի ապրիլյան մարտերի, վարձկանների և այլնի վերաբերյալ։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իր եզրափակիչ խոսքը սկսել էր նախօրեի նիստում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի