Ես ինձ մեղավոր չեմ համարում. մանրամասներ Բաքվի դատարանում Դավիթ Բաբայանի ու Լևոն Մնացականյանի եզրափակիչ ելույթներից

Լուրեր

29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը շարունակվել է հայ գերիների եզրափակիչ ելույթներով։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ներկայացրել է մեղադրող կողմի պնդումներին հակընդդեմ փաստարկներ և հայտարարել  անմեղության մասին։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում որևէ հոդվածով»,- ասել է Բաբայանը։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն էլ նշել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքն ասել ռուսերեն։ Նրան նման հնարավորություն է ընձեռվել։ Մնացականյանը մեկնաբանել է այն մեղադրանքը, որ պատերազմում վարձկաններ են կռվել հայկական կողմից։

«Նրանք բոլորը կամավորներ էին. ոչ ոք նրանց չի հավաքագրել, նրանք վարձատրություն չեն ստացել»,- հայտարարել է Լևոն Մնացականյանը:

Նա խոսել է նաև, այսպես կոչված, «տուժող» Իլհամ Մամեդովի ցուցմունքի մասին, որը հոկտեմբերի 2-ի դատական ​​նիստի ժամանակ իր ցուցմունքում նշել էր, թե, իբր, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ծեծել և խոշտանգել են իրեն, և որ իրեն ծեծող սպաների մեջ հատկապես դաժան է եղել Լևոն անունով սպան։ Նա նաև դատարանի դահլիճում մատնացույց է արել Լևոն Մնացականյանին։ Վերջինը պնդել է, որ  Մամեդովը չի խոշտանգվել։

Խոսելով 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին՝ Լևոն Մնացականյանն ասել է, որ այդ ժամանակ ինքը բանակի հրամանատար էր:

Հերքելով մեղադրական կողմի փաստարկները ապրիլյան մարտերի և տուժողների ցուցմունքների վերաբերյալ՝ Մնացականյանը նշել է, որ չեն հարձակվել ադրբեջանական զինվորականների դիրքերի վրա:

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 23-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի