Տեղեկություն կա՝ TRIPP-ի երրորդ կողմը ՌԴ-ն է լինելու․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

«Այն, որ ՀՀ վարչապետը դիմում է ՌԴ նախագահին, որպեսզի օգնի վերականգնել երկաթուղու հատվածները, բնականաբար, դա կապված է TRIPP-ի հետ»,- Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպմանը։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին ասել է, որ TRIPP-ի իրականացումն առնչվում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին։

«Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպե՞ս է հնարավոր Մոսկվայի մասնակցությունն այս նախագծին, երբ այն համարվում է ամերիկյան․ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ TRIPP-ը ամերիկյան նախագիծ չէ, այլ միջազգային է։

«Դա հասկանալու համար պետք է նայել միայն քարտեզին։ Սա վերաբերվում է Իրանի անվտանգությանը, ՌԴ-ին։ TRIPP-ի իմաստն այն է, որ ճանապարհ է բացվում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Թուրքիայի միջով։ Սա վերաբերվում է ՌԴ-ին՝ տնտեսական և անվտանգային մասով։ Բնականաբար, վերաբերվում է նաև Չինաստանին, որովհետև Կենտրոնական Ասիայի համար պայքար է գնում։ Սա հաշվի առնելով՝ TRIPP-ի աշխատելու համար պետք են նաև այդ երկրների կարծիքները։ Ես կարծում եմ, որ TRIPP-ին ներգրավվելու են տարբեր երկրներ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ խոսելիս առաջ է քաշել նաև ՀՀ-ով անցնող որոշ երկաթուղային ուղղությունների վերականգման հարցը։ «Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց, կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ստեփան Դանիելյանը նշում է՝ TRIPP-ը ոչ միայն Մեղրիով անցնող 42 կմ-ին է առնչվում, այլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին։

«Խոսակցություն կա, որ TRIPP-ի հետ կապված կոնսորցիումը, որը պետք է ստեղծվի, կարող է մի քանի երկրի մասնակցություն ունենալ։ Ներքին կարգով խոսակցություններ կան, որ երրորդ կողմը լինելու է ՌԴ-ն։ Հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վատթարացող հարաբերությունները, որոնք կարող են ավելի վատանալ, դրա համար Հաջիևը հայտարարեց, որ ցանկանում են երրորդ կողմը լինի Եվրոպական միությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին Բեռլին կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ ՀՀ-ում կգրանցվի «TRIPP Company» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Այն կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։

Նշենք, որ այս պահին ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում դեռ «TRIPP Company» անունով ընկերություն գրանցված չէ։

 

Նարեկ Կիրակոսյան