Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ալի Ասադով

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում։

Ասադովը նշել է, որ սկզբնական շրջանում 15 միլիոն տոննա բեռնատարողունակությամբ այս երկաթուղին կդառնա Միջին միջանցքի գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմքը դրվել է օգոստոսին։ Այս երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կծառայի ինչպես Ադրբեջանին և Թուրքիային, այնպես էլ այլ երկրների»,- ասել է նա։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, իր հերթին, ասել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ իրականացնել Նախիջևանի միջով անցնող էներգետիկ միջանցքը և ամրապնդել երկու երկրների էներգետիկ միությունը։ Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նախագծերում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դրված հիմքը դարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխիք՝ շնորհիվ TANAP-ի։

«Այնուամենայնիվ, մեր տեսլականը չի կարող սահմանափակվել նավթի և գազի խողովակաշարերով փոխադրմամբ։ Մենք Կասպից ծովի ռեսուրսներն Արևմուտք մատակարարող տարանցիկ երկիր չենք. մենք ռազմավարական հանգույցներ ենք, որտեղ կառավարվում է էներգիան և ապահովվում է էներգետիկ անվտանգությունը։ Այս առումով մեր էներգետիկ համագործակցությունը պետք է դիվերսիֆիկացվի՝ ներառելով նաև վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Աչքերը հառված են Միջին միջանցքին, որն անցնում է Կասպից ծովով։ Սակայն այս ներուժը լոգիստիկ հնարավորության վերածելը մեր ձեռքերում է։ Այսպիսով, կդրվեն ժամանակակից Մետաքսի ճանապարհի հիմքերը։ Չինական Մեծ պարսպից դեպի Եվրոպա առևտրի ճակատագիրը կձևավորվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև անսասան դաշինքով»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, Ադրբեջանի հետ կապված գործիչները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը ու այդ թեմայով միջոցառումներ կազմակերպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի