Արդյոք վարույթ կա Եզրաս արքեպիսկոպոսի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապեր պահպանելու ԱԱԾ-ի պնդման առթիվ․ Դատախազությունը բանավոր չի մեկնաբանում

Լուրեր

30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Բոլորը

Արդյոք առկա՞ է վարույթ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ ներկայում կապեր պահպանելու տեղեկությունների առթիվ։ Դատախազությունից գրավոր հարցում են պահանջում՝ Factor TV-ի այս հարցին պատասխանելու համար։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am կայքում հրապարակվել է Ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։

ԱԱԾ-ից լրատվամիջոցին հայտնել են նաև, որ «առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։

Նշենք, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 2001 թվականի ապրիլից Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն է և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչը։ Ըստ Civic.am-ին ԱԱԾ-ից տրամադրված փաստաթղթի՝ նրա՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցության հանգամանքը գաղտնազերծվել է 2001-ին։ Նշենք նաև, որ Մայր Աթոռը կամ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մինչ այս պահը որևէ կերպ չեն արձագանքել մամուլի հրապարակմանը։

Արաքս Մամուլյան