ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Բիլ Քլինթոնին վարկաբեկող Էփշտեյնի ֆայլերը

Լուրեր

28.04.2026 | 16:59
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել. յոթ մարդ զոհվել է
28.04.2026 | 16:53
Ծառուկյանի թիմակիցները ներկայացնում են նախընտրական ծրագիրը․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 16:50
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցը․ հանդիպել է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը
28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
Բոլորը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Բիլ Քլինթոնին վարկաբեկող Էփշտեյնի ֆայլերը։ Հրապարակվել է փաստաթղթերի ավելի քան 300 հազար էջ։ Դրանց հրապարակումը հնարավոր է դարձել հատուկ օրենքի ընդունումից հետո։ Առայժմ նյութերի միայն մի մասն է բացահայտվել, մյուսների ստուգումը կտևի ևս երկու շաբաթ։ Դոնալդ Թրամփի վերաբերյալ նոր տվյալներ գրեթե չկան։ Այս մասին հաղորդում է DW-ն։

Փոխարենը, ֆայլերը պարունակում են բազմաթիվ տեղեկություններ ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնի մասին: Կան նրա բազմաթիվ լուսանկարներ և հիշատակումներ նրա մասին։ Լուսանկարներից մեկում Քլինթոնը պատկերված է լողավազանում լողազգեստով Ժիսլեն Մաքսվելի՝ Ջեֆրի Էփշտեյնի զուգընկերուհու հետ։ Այլ կադրերում նա ֆինանսիստի ևւ լողազգեստով այլ աղջիկների հետ է։ Նրանց դեմքերը ծածկված են սևով, ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրանց անվանել է «զոհեր»: Ընդ որում, լուսանկարներից մինչև վերջ պարզ չէ, թե Քլինթոնն ինչ հարաբերությունների մեջ է եղել աղջիկների հետ։

Քլինթոնի ներկայացուցիչ Էնջել Ուրենան քննադատել է նախկին նախագահի լուսանկարների հրապարակումը՝ հայտարարելով, որ նա տեղյակ չի եղել Էփշտեյնի հանցագործությունների մասին և նախապես դադարեցրել է շփումները նրա հետ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել էր օրենք, որը պահանջում է բացահայտել սեռական հանցագործությունների համար դատապարտված և բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված բոլոր նյութերը։