Եթե վարչապետը մեղադրում է՝ ԿԳԲ գործակալ են, պահանջում եմ փաստ ներկայացնել, թե չէ սուտ մատնություն է․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
Բոլորը

«Այդ 10 հոգևորականները դարձել են իշխանության գործիքը»,- Factor TV-ի եթերում պնդում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ 10 եպիսկոպոսների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին։ Անանյանը համոզմունք է հայտնել, որ այս գործընթացը ուղղորդվում է իշխանությունների կողմից։

Ըստ Դավիթ Անանյանի՝ եկեղեցականների բողոքը ոչ թե ներեկեղեցական ինքնամաքրման գործընթաց է, այլ իշխանության կողմից հրահրված «հակաեկեղեցական արշավի շարունակություն»։

«Մի բան է, երբ գործող իշխանությունն է հայտարարում, որ ինքը [Կաթողիկոսը] պետք է գնա և այլն, մի բան է, որ դա, ըստ էության, չակերտավոր ասած, պատվիրակվում է 8-10 եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի։ Սա արդեն նույն ձեռագրի քողարկված տարբերակն է։ Ես ցավում եմ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան այդ 8-10 եպիսկոպոս-արքեպիսկոպոսների համար, որովհետև իրենք դարձել են, ըստ էության, գործիք այսօրվա իշխանությունների ձեռքին»,- նշել է Անանյանը։

Նա ընդգծել է, որ այդ հոգևորականները վերցրել են Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրած արշավի «փոխանցիկ դրոշը» և իրականացնում են այն, ինչ իշխանությունն էր ցանկանում։

«Եթե մարդուն դու արժանացնում ես որոշակի գնահատականների, իրենց վարքագծից ելնելով․․․ Այդ 10 հոգևորականների մեջ կան առնվազն երկուսը, որոնք իմ ընտանիքին հարազատ են։ Եվ ես այն, ինչ հիմա ասում եմ, ասում եմ շատ խորը ցավով․․․ Մենք երբեք չենք վիճարկել այս կամ այն հոգևորականի կենցաղը․․․ Իսկ այդ 10 հոգևորականները 10-15 տարի առաջ չէի՞ն տեսնում իրավիճակը։ Եթե այն ժամանակ լռել են, իսկ այսօր խոսում են, նշանակում է՝ այն ժամանակվա լռությունը և այսօրվա խոսելը ուղղորդված է»,- պնդել է բանախոսը։

Խոսելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասին՝ Անանյանը կարծիք է հայտնել, որ եկեղեցին որպես կառույց ամբողջությամբ չի կանգնել այդ քաղաքական պայքարի թիկունքում։
«Ես կարծում եմ, որ երբ Բագրատ արքեպիսկոպոսը մտավ քաղաքական պայքարի մեջ, եկեղեցին այդպես էլ չօրհնեց նրան․․․ Բագրատ Սրբազանը այդ շարժման սրբազան առաջնորդությունը տանում էր որպես հոգևորական՝ ՀՀ քաղաքացի, ոչ թե թեմակալ առաջնորդի կեցվածքով»,- ասել է Անանյանը։
Քաղաքական դաշտի վերաբերյալ Դավիթ Անանյանը վերահաստատել է իր տեսակետը, որ նախկին երեք նախագահները պետք է դուրս գան ակտիվ քաղաքական պայքարից՝ իշխանությանը զրկելու համար «նախկիններով» վախեցնելու հնարավորությունից։

«Որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա, պետք է կտրել իրեն այդ սնունդից՝ քաղաքական սնունդից։ Հետևաբար, պետք է երեք նախագահները հրաժարվեն այդ պայքարից»,- նշել է նա։

Անանյանը նաև համոզմունք է հայտնել, որ Փաշինյանը հաջորդ ընտրություններում հաղթելու շանս չունի․ «Փաշինյանը չունի այդպիսի որևէ հնարավորություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան