Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը

Լուրեր

28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի դեկտեմբերի 18-ին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։

Նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան զուտ առևտրային բնույթ ունի, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներին համապատասխան։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սա հստակ ցույց է տալիս, որ խաղաղության օրակարգը միայն հռչակագրային չէ, այլ գործնականում իրականացվում է։ Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է խաղաղության գործընթացից տնտեսական դիվիդենտների հայեցակարգը և կարևոր քայլ է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի հաստատման ուղղությամբ։ Սա նաև կնպաստի տարածաշրջանում տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը և երկրների միջև կապերի ընդլայնմանը ապագայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը կթույլատրի Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա անվճար փոխադրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի