Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ազատ արձակված բոլոր բելառուս քաղբանտարկյալները լքել են երկրի տարածքը։ Այդ մասին «Զերկալո»-ին հայտնել է Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկին։

Լուկաշենկոյի մամուլի ծառայության հետ կապ ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը հաղորդում է, որ ընդունվել է որոշում՝ ներում շնորհելու «տարբեր երկրների 123 քաղաքացիների»՝ բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց։ Ազատ արձակվածների թվում են՝

Մարիա Կոլեսնիկովա-Բաբարիկոյի շտաբի ղեկավար,

Վիկտոր Բաբարիկո-Բելառուսի նախագահի նախկին թեկնածու,

Ալես Բյալյացկի-Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան,

Մարինա Զոլոտովա-TUT.BY-ի գլխավոր խմբագիր,

Մաքսիմ Զնակ-փաստաբան, Բաբարիկոյի շտաբի իրավաբան,

Վալենտին Ստեֆանովիչ- իրավապաշտպան,

Վլադիմիր Լաբկովիչ-իրավապաշտպան,

Ալեքսանդր Ֆեդուտա- քաղաքագետ,

Նատալյա Բելսկայա-քաղաքագետ,

և այլք։ Նրանք Ուկրաինա են տեղափոխվել։

Նշենք՝ Կոլեսնիկովան բելառուսական ընդդիմության ամենահայտնի գործիչներից մեկն է, քաղաքական ակտիվիստ։ 2020 թվականին Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ Մարիա Կոլեսնիկովան դարձավ ընդդիմադիր շարժման առանցքային դեմքերից մեկը։ Նա ընդգրկված էր այսպես կոչված «կանանց եռյակում»՝ Սվետլանա Տիխանովսկայա, Վերոնիկա Ցեպկալո, Մարիա Կոլեսնիկովա։

2020թ. սեպտեմբերին Կոլեսնիկովան ձերբակալվել է։ Նրան մեղադրել են «իշխանությունը զավթելու փորձի», «սահմանադրական կարգի խախտման կոչերի» համար։ 2021-ին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղաքական բանտարկյալ են ճանաչել։