Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Բելառուսում քաղբանտարկյալ Մարիա Կոլեսնիկովան ազատ է արձակվել։ Այս մասին գրում է «Զերկալո»-ն՝ հղում անելով նրա քրոջը՝ Տատյանա Խոմիչին, որը Մարիայի հետ հեռախոսով է զրուցել։

Լուկաշենկոյի մամուլի ծառայության հետ կապ ունեցող Telegram-ի ալիքը հայտնում է, որ որոշում է ընդունվել ներում շնորհելու «տարբեր երկրների 123 քաղաքացիների»՝ կալիումի արդյունաբերությամբ զբաղվող «Բելառուսկալի»-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացման դիմաց։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում և նրա խնդրանքով, Բելառուսի Հանրապետության կալիումի արդյունաբերության դեմ նախկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից կիրառված անօրինական պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության դեմ կիրառված այլ անօրինական պատժամիջոցների վերացման գործընթացի գործնական փուլ անցնելու պայմաններում, պետության ղեկավարի կողմից որոշում է ընդունվել ներում շնորհելու տարբեր երկրների 123 քաղաքացիների, որոնք դատապարտվել են Բելառուսի Հանրապետության օրենքների համաձայն՝ տարբեր ուղղվածության հանցագործությունների համար՝ լրտեսական, ահաբեկչական և ծայրահեղական գործունեության»,-նշվել է հաղորդագրության մեջ։

Կոլեսնիկովան բելառուսական ընդդիմության ամենահայտնի գործիչներից մեկն է, քաղաքական ակտիվիստ։ 2020 թվականին Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ Մարիա Կոլեսնիկովան դարձավ ընդդիմադիր շարժման առանցքային դեմքերից մեկը։ Նա ընդգրկված էր այսպես կոչված «կանանց եռյակում»՝ Սվետլանա Տիխանովսկայա, Վերոնիկա Ցեպկալո, Մարիա Կոլեսնիկովա։

2020թ. սեպտեմբերին Կոլեսնիկովան ձերբակալվել է։ Նրան մեղադրել են «իշխանությունը զավթելու փորձի», «սահմանադրական կարգի խախտման կոչերի» համար։ 2021-ին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղաքական բանտարկյալ են ճանաչել։