Փաշինյանը «դավադիտ» արեց միջազգային հանրությանը՝ ասաց չեմ բանակցելու Արցախի հարցով․ 44-օրյայում չսանձեցին Ադրբեջանին․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հոդվածին, որում նա քննադատում է գործող իշխանություններին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը տապալելու համար։ Աշոտյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հանգեցրել է պատերազմի և Արցախի հարցի մոռացությանը։

Աշոտյանի կարծիքով՝ գործող իշխանության նպատակն է ստվերել Արցախի խնդիրը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե Փաշինյանը բանակցությունները սկսեց սեփական կետից և հրաժարվեց նախորդ արդյունքներից՝ Աշոտյանը շեշտել է, որ պետք էր շարունակել բանակցել նախկինում ձեռք բերված հիմքերի վրա։

«Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակեր բանակցել Արցախի կարգավիճակի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխիքների և իրացման լեգիտիմության շուրջ, ինչը նա չէր արել»,- ասել է Աշոտյանը։

Ըստ նրա՝ գործող իշխանության քայլերը Երևանը դարձրին «ոչ կառուցողական կողմ» միջազգային հանրության աչքում, ինչն էլ Ադրբեջանն օգտագործեց՝ պատերազմ սկսելու համար։ Աշոտյանը հակադարձել է այն դիտարկմանը, թե Ադրբեջանն այսպես թե այնպես պատրաստվում էր պատերազմի՝ նշելով, որ բանակցությունները զսպող մեխանիզմ էին։

«Բանակցությունները պարտադիր պայման էին հայկական կողմի համար՝ ապացուցելու միջազգային հանրությանը, որ մենք պատրաստ ենք կոմպրոմիսների, մի կողմից, մյուս կողմից՝ ունենք կարմիր գծեր։ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը 5 շրջանը չէին հանձնում «պրոստո տակ». 5 շրջանը հանձնվում էր միջազգային երաշխիքների ներքո»,- ընդգծել է նա։

Աշոտյանը պնդել է, որ ի տարբերություն ներկայիս իրավիճակի, նախկինում Մինսկի խմբի համանախագահները երբեք չեն մեղադրել հայկական կողմին բանակցությունները տապալելու մեջ։ Նա նաև քննադատել է Փաշինյանին պատերազմի ընթացքում դիվանագիտական քայլեր չձեռնարկելու, մասնավորապես՝ Արցախի անկախությունը չճանաչելու կամ առնվազն դրանով չսպառնալու համար, ինչը, ըստ Աշոտյանի, կարող էր կանգնեցնել պատերազմը։

«Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով տապալել է բանակցային գործընթացը, դիմել է արկածախնդրության… Այս իշխանության հարյուրապատիկ ավելի գործած մեղքերն ու սխալները պետք է պատժվեն»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան