Բաքվում շինծու գործերով նիստում մի քանի հայ գերիներ վերջին խոսքով են հանդես եկել

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստ է կայացել Բաքվի զինվորական դատարանում, որի ընթացքում պատասխանելու իրավունք է  տրամադրվել։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նախ անդրադարձել է հայ գերիների՝ «հանցավոր  կազմակերպությունում» դերակատարությանը. որոշ հատվածներ արդեն ներկայացրել ենք։

«Քանի որ նշված բազմաթիվ հանցագործությունները կատարվել են Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության կազմակերպմամբ և աջակցությամբ, դրանք կատարվել են նաև այն հանցավոր կազմակերպության մասնակցությամբ, որին այս մեղադրյալները միացել են տարբեր ժամանակներում: Որոշակի ժամանակահատվածներում ներկայիս մեղադրյալներից մի քանիսը պաշտոններ են զբաղեցրել հայկական պետության ռազմական կամ քաղաքական ղեկավարությունում: Այս իմաստով, հայկական պետությունը և ֆիկտիվ ռեժիմը գործել են որպես մեկ ամբողջություն՝ օկուպացիայի կազմակերպման, իրականացման և պահպանման համատեքստում», – ասել է պետական ​​մեղադրողը ու հավելել:

«Դավիթ Իշխանյանի մարտական ​​​​ուղու  տեսագրությունից, որը ուսումնասիրվել է դատահետաքննության ընթացքում, պարզ է դառնում, որ Շուշիի վրա հարձակման ժամանակ նրա առաքելությունն էր խոչընդոտել ադրբեջանական բանակի օգնության ժամանումը: Նմանապես, տարածքներ գրավելու մեջ մեղավոր են Դավիթ Մանուկյանը, որը մասնակցել է Քելբաջարի գյուղի գրավմանը և դիրք է տեղադրել ճանապարհը փակելու համար, Մելիքսեթ Փաշայանը, որը զենքով կանգնած է եղել Աղդամի գյուղերում տեղադրված դիրքերում, Լևոն Մնացականյանը, որը հրետանային աջակցություն է ցուցաբերել Գուբադլիի, Զանգիլանի և Աղդամի շրջանների գրավման ժամանակ, Մադաթ Բաբայանը, որը մասնակցել է Աղդերի, Քելբաջարի և Տերտերի շրջանների, ինչպես նաև Խոջալուի գրավմանը», – շարունակել է նա:

Շարունակելով իր խոսքը՝ Ալիևը նաև արտահայտել է մեղադրանքի կողմի դիրքորոշումը՝ ի պատասխան  Արկադի Ղուկասյանի պաշտպանի ցուցմունքի. «Ինչպես նշեց Արկադի Ղուկասյանի պաշտպանը, այն փաստը, որ նա լրագրող էր, ավտոմատ կերպով նրան հանցագործ չի դարձնում. նրա լրագրողական աշխատանքը քաղաքական ցատկահարթակ չէր։ Նա պատասխանատվության է ենթարկվում հենց այն պատճառով, որ հանցավոր կազմակերպության հայտարարված նպատակներին հասնելու համար իրեն վերապահված «գործառույթները» կատարելիս նա նպաստել է հանցավոր կազմակերպության այլ անդամների կողմից այլ բռնի հանցագործությունների կատարմանը՝ իշխանության բռնի զավթման և այլ գործողություններ կատարելու համար»։

«Չնայած այն պնդումներին, որ Դավիթ Ալլահվերդյանը, Դավիթ Բաբայանը և մյուս մեղադրյալները չափազանց երիտասարդ էին Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, պետք է հաշվի առնել, որ նրանց մեղադրանք չի առաջադրվել վերոնշյալ ժամանակահատվածին վերաբերող որևէ հանցագործության համար», – շարունակել  է Ալիևը։

Իր հայտարարության մեջ «տուժողների» ներկայացուցիչՇաիգ Հուսեյնովը նշել է, որ պաշտպանությունը հիմնականում հենվել է ձևական փաստարկների վրա. «Բավական է նշել միայն մեկ անհերքելի փաստ. գործով բոլոր մեղադրյալները, առանց բացառության, ձերբակալվել են անզեն, և նրանց մոտ կամ նրանց բնակարանում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի զենքեր և զինամթերք»։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, թե մեղադրյալներից գրեթե ոչ մեկը անկեղծ զղջում չի ցուցաբերել իր գործողությունների համար։

Հաշվի առնելով պետական ​​մեղադրանքի դիրքորոշումը՝ Հուսեյնովը խնդրել է դատարանին մեղավոր ճանաչել հայ գերիներին։

«Տուժողների» այլ ներկայացուցիչ՝ Այդին Հաջիևը, դատարանին խնդրել է արդարացի պատիժ նշանակել մեղադրյալներին:  Նույն խնդրանքով է դատարանին դիմել նաև մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռաուֆ Աբդուլլաևը:

Ապա պաշտպանության կողմին հնարավորություն է  տրվել իրացնել իր պատասխանելու իրավունքը:

Վասիլ Բեգլարյանի պաշտպան Վուգար Հեյդարովը, հղում անելով միջազգային դատարանների որոշումներին, նշել է, որ եթե անձի նախաքննության ընթացքում տված ցուցմունքների և դատավարության ընթացքում տված ցուցմունքների միջև կան անհամապատասխանություններ, ապա դատարանում տված ցուցմունքը պետք է համարվի առաջնահերթ. «Նախաքննության ընթացքում տված ցուցմունքը քննիչի կողմից ապացույցների հավաքագրման գործընթացի մի մասն է։ Հետևաբար, դատավարությունը պետք է համարվի առաջնահերթ»։

Նա խնդրել է դատարանին խորհրդակցական սենյակում իր որոշումը կայացնել իր պաշտպանյալի դատավարության ընթացքում տված ցուցմունքների վրա։

Բեգլարյանի մեկ այլ պաշտպան Ազիզաղա Գաֆարովը հայտարարել է, որ մեղադրանքի կողմը սխալ է գնահատել իր պաշտպանյալի մասնակցության հետ կապված հանգամանքները և սխալ է բնութագրել նրա գործողությունները։

Արկադի Ղուկասյանի պաշտպան Պարվանա Գասիմովան վստահություն  է հայտնել, որ դատարանը կառաջնորդվի օրինականության և արդարության սկզբունքներով: Նա դատարանին խնդրել է արդարացնել  Ղուկասյանին։

Դավիթ Մանուկյանի պաշտպան Դմիտրի Զինչենկոն նշել է, որ իր պաշտպանյալը ժամանակին  զինծառայող է եղել  և կատարել է հրամաններ: Նա նաև դատարանին խնդրել է արդարացնել  Մանուկյանին։

Դավիթ Իշխանյանի պաշտպան Ագշին Մամեդլին, Արայիկ Հարությունյանի պաշտպան Անար Մամեդովը և Բակո Մահակյանի պաշտպան Նիգար Միրբաբաևան ևս   ներկայացրել են իրենց փաստարկները կապված մեղադրական կողմի  հայտարարությունների  հետ։

Դրանից հետո հայ գերիներին  տրվել է վերջին խոսքը։

Նախագահող դատավոր Զեյնա Աղաևը հայտարարել, որ նրանց  չեն կարող հարցեր տալ իրենց եզրափակիչ խոսքի ժամանակ։

Լևոն Բալայանը իր խոսքում հայտարարել է, որ մեղավոր չէ՝ հավելելով. «Ես զենք ունեի, բայց մարդկանց վրա չեմ կրակել. կրակոցները արձակվել են օդ»։

Մադաթ Բաբայանը հայտարարել է, որ ինքը սպանություն չի կատարել և պարզապես կրակել է օդ։

Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել  է, որ իրեն մեղավոր չի համարում։

Մելիքսեթ Փաշայանը նշել  է, որ, ինչպես նախկինում հայտարարել էր, եղել է Աղդամի գյուղերում, բայց այնտեղ մարտական ​​գործողությունների չի մասնակցել։ Նա հավելել  է, որ 2023 թվականին երեք ամիս ծառայել է։

Դավիթ Ալլահվերդյանը հայտարարել  է, որ ինքը որևէ հանցագործություն չի կատարել և ենթարկվել է օրենքին։

Գուրգեն Ստեփանյանը հայտարարել  է իր անմեղության մասին։

Էրիկ Ղազարյանը հայտարարել  է, որ 2021-ից 2023 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, կատարել է իր զինվորական պարտքը և իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։

Վասիլ Բեգլարյանը հայտարարել է, որ ինքը որևէ հանցագործություն չի կատարել, հանցավոր խմբի անդամ չի եղել և իրեն մեղավոր չի ճանաչում։

Դավիթ Մանուկյանը իր ճառում ներկայացրել  է մեղադրանքի կողմի պնդումներին իր հակափաստարկները։

Քանի որ դատական նիստում ընդմիջում է հայտարարվել , նրա եզրափակիչ խոսքը կշարունակվի հաջորդ  ​​նիստում։

Դատավարությունը կվերսկսվի դեկտեմբերի 19-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի