Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում կողմերին հնարավորություն է տրվել իրացնել իրենց պատասխանի իրավունքը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստին կողմերին հնարավորություն է տրվել իրացնել իրենց պատասխանի իրավունքը։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նախ քննարկել է գործի այն մասը, որը կասկածի տակ է դնում հայ գերիների դերը հանցավոր խմբում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեղադրող կողմի խոսքով՝ դատավարության ժամանակ ներկայացված ապացույցները հաստատել են, որ, իբր, վերոնշյալ հանցավոր խմբերը սկսել են ձևավորվել Առաջին Ղարաբաղյան պատերազմի սկսվելուց մի քանի տարի առաջ։

«Ներկայացված ապացույցները հաստատեցին, որ այս խմբերն իրոք աջակցվել և զինվել են Հայաստանի ղեկավարության կողմից։ Սակայն ավելի ուշ մենք պարզեցինք, որ այս զինված խմբերի ղեկավարներն ու անդամները կարևոր քաղաքական և ռազմական պաշտոններ են զբաղեցրել, այսպես կոչված, կազմակերպությունում, որը ստեղծվել է Ադրբեջանի օկուպացված տարածքներում։ Այսինքն՝ այս խմբերը պատահական, կամայական ստորաբաժանումներ չէին, այլ հետագայում դարձան ադրբեջանական տարածքն օկուպացրած հանցավոր բանակի մաս։ Ինչ վերաբերում է մեղադրյալներին, օրինակ՝ Դավիթ Մանուկյանը Շուշիի գումարտակի անդամ էր, իսկ Դավիթ Իշխանյանը՝ Մարտունու 28-րդ գումարտակի հրամանատարը։ Այս և այլ գումարտակները ներկայացնում էին վերոնշյալ անօրինական խմբերի վերանվանված, ավելի կազմակերպված և ռազմականացված ձևը»,- հայտարարել է Ալիևը։

Նիստը շարունակվում է։

Նախորդ նիստում Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի ու այլ գերիների փաստաբանները Բաքվի դատարանին խնդրել էին արդարացնել իրենց պաշտպանյալներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի