ԱՄՆ դեսպանը վկայեց՝ «Թրամփի ուղու» շուրջ գործնական քայլեր են արվում․ ռեգիոնում նոր էջ է բացվել տնտեսական գործակցության․ Համբիկ Սարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 10:26
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Բոլորը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ իշխանությունների հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։

Սարաֆյանը մեկնաբանել է ՍԴՀԿ-ի տարածած հայտարարությունը, որում, մասնավորապես, նշված էր. «Ներկա ճգնաժամի գլխավոր պատճառը քաղաքական է և սկիզբ է առել այն պահից, երբ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը միացել է վարչապետի հրաժարականի պահանջին»։
ՍԴՀԿ ԿՎ ատենապետի կարծիքով՝ խնդիրը ոչ թե եկեղեցու կողմից երկրի համար կարևոր հարցերում կարծիք հայտնելն է, այլ այն, որ հոգևոր կառույցը դարձել է քաղաքական պայքարի կողմ։

«Խնդիրը կայանում է նրանում, որ երբ կաթողիկոսը արեց այդ հրաժարականի պահանջը 2021 թվականին՝ ընտրությունների նախօրեին, և հետո տեղի ունեցան ընտրությունները [․․․], խոսքը վերածվեց գործի, երբ իսկապես եկեղեցին դարձավ հակամարտող կողմերից մեկը քաղաքական դաշտում։ Այսինքն՝ դարձավ ընդդիմադիր այս խմբավորման, կարելի է ասել, խորհրդատուն և նաև ղեկավարը։ Այստեղ է, որ մենք խնդիր ունենք»,- նշել է Սարաֆյանը։

Նա ընդգծել է, որ եկեղեցին՝ որպես համազգային կառույց, չպետք է ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ և դառնա որևէ կողմի մասնակիցը, քանի որ այն պետք է պատկանի բոլորին։

Անդրադառնալով եկեղեցու ներսում տիրող իրավիճակին և հոգևորականների կողմից հնչող քննադատություններին՝ Սարաֆյանը նկատել է, որ եկեղեցու ղեկավարությունը համարժեք չի արձագանքում բացահայտումներին։

«Բոլոր բացահայտումներից հետո որևէ տնօրինում տեղի չի ունենում։ Նախևառաջ բացարձակապես Մայր Աթոռը չի արձագանքել այդ մեղադրանքներին կամ այդ հրապարակումներին։ [․․․] Վերջիվերջո, եթե հանցախումբ է ձևավորվում, այդ հանցախումբը աշխատանք է տանում»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ փոխարենը պատժվում են այն հոգևորականները, ովքեր ընդվզում են այդ համակարգի դեմ։
Խոսելով տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» թեմայի մասին՝ Համբիկ Սարաֆյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական ագրեսիայի այդ նպատակով, քանի որ դա դեմ է Արևմուտքի շահերին։

««Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, որովհետև Արևմուտքը դա թույլ չի տալու։ [․․․] Նրանք [Ադրբեջանը] այդքան հիմար չեն, որովհետև նրանց համար ոչ մի շահ չկա այդպիսի բան անելուց, երբ կօգտվեն բոլոր երկրները, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ նույնիսկ Ամերիկան այդ ճանապարհների բացումից»,- նշել է ՍԴՀԿ ներկայացուցիչը։

Ըստ Սարաֆյանի՝ ներկայումս ընթանում է անցում պատերազմական հռետորաբանությունից դեպի տնտեսական համագործակցության տրամաբանություն, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան