Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետ Փաշինյանն ու դաշնային կանցլեր Մերցը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ և առաջընթաց տեմպերով։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգային համագործակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության խորացման կարևորությունը։

Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի՝ Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։

Դաշնային կանցլեր Մերցը կարևորել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։

Քննարկում է ծավալվել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և հեռանկարային օրակարգի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։