Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի «փոխհատուցման վարկի» համար. Politico

Լուրեր

19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիան մերժել է Եվրամիության առաջարկը՝ միանալու Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրին։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է The Insider-ը։

Ճապոնիան ունի շուրջ 30 միլիարդ դոլարի արժողությամբ ռուսական ակտիվներ: Դեկտեմբերի 8-ին G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Տոկիոն հստակեցրել է, որ մտադիր չէ դրանք օգտագործել Կիևին «փոխհատուցման վարկ» տրամադրելու համար։ Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման հղում է կատարել իրավական անորոշություններին։ Մի քանի այլ աղբյուրներ նույնպես նշում են, որ Ճապոնիայի դիրքորոշումը կապված է Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ, որը նույնպես դեմ է Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործմանը, և որը Տոկիոն չի ցանկանում անտեսել։

Ուկրաինային «փոխհատուցման վարկի» գաղափարը, որը կապահովվի սառեցված ռուսական ակտիվներով, այս աշնանն առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Կենտրոնական բանկի ակտիվների մեծ մասը՝ մոտ 260 միլիարդ եվրո, պահվում է ԵՄ-ում, սակայն Բելգիայի իշխանությունները, որտեղ պահվում է միջոցների զգալի մասը, դեմ են այդ գաղափարին:

Բելգիայում մտավախություն ունեն, որ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացվեն, Մոսկվան կպահանջի միջոցները, և Բելգիան ստիպված կլինի մարել դրանք:

Ըստ Politico-ի՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է համաձայնության գալ այս հարցի շուրջ մինչև դեկտեմբերի 18-ին կայանալիք եվրոպական առաջնորդների գագաթնաժողովը: Բելգիան, մասնավորապես, պահանջում է, որ ԵՄ-ից դուրս գտնվող G7-ի մյուս երկրները նույնպես վարկ տրամադրեն Ուկրաինային՝ օգտագործելով իրենց մոտ պահվող սառեցված ռուսական ակտիվները: Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը կարծում է, որ G7-ի գործընկերների ակտիվ մասնակցությունը կնվազեցնի Բրյուսելի համար ռիսկերը, ինչպես նաև միայն Բելգիայի դեմ ուղղված պատասխան միջոցառումների հավանականությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի