Սանահինի իշխանական դամբարանի շուրջ եղած տապանաքարերը հանել ու ապօրինի թաղում են արել. ովքեր են մեղավորները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սանահին վանական համալիրին հարող տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարանի հարևանությամբ, օրեր առաջ երկու պատմական տապանաքարեր տեղահանվել ու դրանց տեղում նոր թաղում է կազմակերպվել: Այս մասին ահազանգում է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։

Նա օրերս եղել է Սանահինում և տեղում ծանոթացել իրավիճակին։ Ճարտարապետը կատարվածն անվանում է հանցագործություն։ Նրա խոսքով՝ տեղի բնակիչները պարբերաբար ներխուժում են վանքապատկան տարածք՝ ոչնչացնելով պատմական շերտերը։

Factor.am-ը կապ հաստատեց Սանահինի վանահայր Հայր Ավետիք Սողոմոնյանի հետ՝ պարզելու՝ ովքեր են թաղման կազմակերպիչները և ինչպես է պատահել, որ վանահորը չի հաջողվել կանխել գործընթացը։ Պարզվեց, որ Սանահինի անտառապահ Գագիկ Վերանյանն է վանահոր խոսքով՝ խցկվել վանքի տարածք, հրել տապանաքարերն ու տեղում կառուցել հոր գերեզմանը։

Վանահայրն ապօրինի թաղման մասին իմացել է պատահաբար։ Նրան ոչ ոք ոչինչ չի զգուշացրել։ Վանահայրը թաղման պահին եղել է վանքում, պարզապես չի էլ պատկերացրել, որ տարածքն ապօրինի կզավթվի։ Կատարվածի պատճառով Հայր Ավետիքը հասցրել է խիստ նկատողություն ստանալ Գուգարաց թեմի առաջնորդից։

Ի վերջո, ովքե՞ր են պատահածի մեղավորները, արդյոք հնարավո՞ր էր նման դրսևորումը կանխել, ո՞վ է, որ թերացել է այդ հարցում, ապօրինի թաղում կազմակերպողներն արդյոք կպատժվե՞ն։

Թեմայի շուրջ զրուցել ենք ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի և ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ։

Աննա Բաբաջանյան