ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Լուրեր

19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:17
Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է
19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում, հստակ ասում եք՝ մեր արևմուտքը Թուրքիան է». Հասմիկ Հակոբյանը՝ Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
Բոլորը

Բրյուսելում կայացած ՀՀ–ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով կողմերը ընդունել են համատեղ հայտարարություն՝ վերահաստատելով հարաբերությունների ռազմավարական խորացումը, հաստատելով նոր «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» և ընդգծելով ինչպես խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման կարևոր հանգրվանները, ներառյալ վիզաների ազատականացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը միտված քայլերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Գործընկերության խորհուրդն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա նշանակալի պահը, վերահաստատել է ընդհանուր արժեքները և ընդունել նոր՝ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»՝ սահմանելով համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։

Երկու կողմերը նշել են 2026 թվականի մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման ևս մեկ ձեռքբերում:

ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը։ Երկու կողմերն ընդգծել են հաշտեցման ջանքերի հումանիտար բաղադրիչը, և Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ին՝ ականազերծմանն ուղղված աջակցության ավելացման համար։

Հայաստանը ողջունել է ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու տարածաշրջանային փոխկապակցվածությունը: Երկու կողմերը համաձայնել են խորացնել համագործակցությունը ԵՄ-ի «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության և միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի միջոցով՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։

ՀՀ-ն և ԵՄ-ն ողջունել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ է բացում միջազգային ճգնաժամային կառավարման առաքելությունների ոլորտում առավել խորը և ակտիվ համագործակցության համար։

Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը: Նրանք նաև ողջունել են 2025 թվականի նոյեմբերի 5-ին Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական փոխանցումը՝ որպես առանց վիզայի ճանապարհորդության ապահովման ուղղությամբ կարևորագույն հանգրվան։

Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու Հայաստանի ջանքերին։

Գործընկերության խորհուրդը վերանայել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ նշելով Հայաստանի շարունակական հանձնառությունը, գրանցված առաջընթացը և խրախուսելով հավակնոտ բարեփոխումների օրակարգի հետևողական իրագործումը: Նոր ընդունված Ռազմավարական օրակարգը կծառայի որպես ՀԸԳՀ-ի ողջ ներուժը բացահայտելու ուժեղ խթան։
Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով ձեռք բերված առաջընթացը և քննարկել են «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության շրջանակներում ներդրումների միջոցով հասանելի հետագա հնարավորությունները։ Նրանք նաև ողջունել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը:

Երկու կողմերը քննարկել են նաև գործընկերության առանցքային ռազմավարական ոլորտներում ներդրումների ընդլայնման, ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական դիվերսիֆիկացման և առևտրի, թվային ու կանաչ անցման, էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության խթանման ուղիները: Կողմերը համաձայնեցին միասին աշխատել՝ զգալիորեն ավելացնելու և հեշտացնելու/դյուրացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը, ներառյալ նոր արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա, և խորացնելու համագործակցությունը Էներգետիկ համայնքի և Հայաստանի միջև:

ԵՄ-ն դրականորեն նշել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2025 թվականի մարտի 26-ին «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն՝ ընդգծելով, որ այդ քայլը վկայում է Հայաստանի՝ ընդհանուր եվրոպական արժեքներին հանձնառության և Միության հետ ինտեգրումը խորացնելու ձգտման մասին։
Եվրոպական միությունը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմի վերաբերյալ:

Երկու կողմերը ողջունել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ընթացիկ ջանքերը»։

Գործընկերության խորհրդի նիստը նախագահել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ: