Պուտինը սպառնաց Եվրոպային պատերազմով․ հեռու է պահում ԵՄ-ին Ուկրաինայից, որ ՌԴ-ն հասնի մաքսիմալ նվաճման․ Գոռ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի գաղտնազերծված փաստաթղթերին, 44-օրյա պատերազմի պատճառներին և տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին։ Խոսելով վերջերս հրապարակված բանակցային փաստաթղթերի և այն տեսակետի մասին, թե հայկական կողմի՝ 2019 թվականին ներկայացված բանակցային փաստաթուղթ մերժելը հանգեցրել է պատերազմի, Աբրահամյանը հակադարձել է՝ պնդելով, որ պատերազմի պատճառը ոչ թե կոնկրետ թուղթն էր, այլ ուժերի հարաբերակցության խախտումը։

«Պատերազմի պատճառը, որպես այդպիսին, այդ փաստաթուղթը լինել չէր կարող։ Պատերազմի պատճառը ամենամեծ, ամենակարևոր պատճառը՝ դա ուժերի բալանսի էականորեն խախտված լինելն էր և Ադրբեջանի համար ամենանպատակահար ժամանակահատվածն էր՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու առումով, որը դա ամբողջությամբ համապատասխանում էր նաև Ռուսաստանի՝ այդ պահին ունեցած շահերին»,- նշել է վերլուծաբանը։

Աբրահամյանը հիշեցրել է 2011 թվականի Կազանի հանդիպումը, որտեղ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը՝ փաստելով, որ Բաքուն բանակցային գործընթացն օգտագործել է ժամանակ շահելու և սպառազինվելու համար։

«Ադրբեջանը զինվում էր շատ մեծ տեմպերով, և բոլորի համար ակնհայտ էր, որ այդ սպառազինության մրցավազքը, որ իրենք սկսել են, դա բանակցություններում գործընթացը ավարտելու տրամաբանության մեջ որևէ աղերս չունի։ Եվ զենքի վաճառումը Ռուսաստանը, անում էր իր անմիջական և շատ կոնկրետ, նշանակալից, շոշափելի ներգրավվածությամբ»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, որտեղ Սարգսյանը դժգոհություն էր հայտնում Ադրբեջանի մաքսիմալիզմի և դրա նկատմամբ ՌԴ-ի գրեթե անտարբերության շուրջ, Գոռ Աբրահամյանը նկատել է, որ դա Երևանի կողմից Մոսկվային ուղղված անուղղակի մեղադրանք էր։

«Ռազմավարական դաշնակցի դիրքավորումը անուղղակիորեն Երևանի կողմից դիտարկվում էր որպես Ադրբեջանի առջև կանաչ լույս վառելու կամ առնվազն չխանգարելու դիտավորություն։ Կար կասկածամտություն, թե մեր ռազմավարական դաշնակիցը արդյոք մեզ չի դավաճանում»,- մեկնաբանել է քաղաքական վերլուծաբանը։

Գոռ Աբրահամյանը զուգահեռներ է անցկացրել նաև Ուկրաինայում և Հարավային Կովկասում ընթացող գործընթացների միջև։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է տոտալ հաղթանակի հասնել, իսկ ԱՄՆ-ը, թեև դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում, սակայն անվտանգային կոշտ երաշխիքներ չի տալիս Ուկրաինային։

Խոսելով ներկայիս հայ-ադրբեջանական բանակցությունների մասին՝ Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իրական խաղաղություն չի փնտրում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան