ՌԴ-ի գործակալներ կան կառավարությունում, ԱԺ-ում և ԱԱԾ-ում, Փաշինյա՛նը պիտի պայքարի հիբրիդային հարձակման դեմ, ոչ թե ԵՄ-ն․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է Թրամփի ուղին՝ կարևորելով հաղորդակցության ավելի լայն կարգավորումները։ Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է։

«Մեզ համար շատ կարևոր է, որ TRIPP-ը լինի դեպի արևելք և դեպի արևմուտք գնացող ուղիների մասը, և այդ ամենն արվի միաժամանակ: Սպասում ենք ՀՀ-ի առաջնահերթությունների ցանկիբ, որին ԵՄ-ն իր գաղափարները կավելացնի: Քննարկումներ են տարվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս առումով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը շատ մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը»,- ասել է նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ նշել է, թե Եվրոպայի տեսանկյունից կարևոր է հստակեցնել՝ Հայաստանը գնում է դեպի Արևմո՞ւտք, թե՞ Արևելք, մինչդեռ ներկայացվող նախագիծը՝ Թրամփի ուղին, նրա համոզմամբ, ավելի շուտ «թակարդ» է։

«Սա թակարդի կառուցվածք է։ Մենք գործ ունենք դիվանագիտական նամակի հետ, որտեղ ասվում է՝ ո՞րն է ձեր առաջնահերթությունը։ Դուք գնում եք դեպի Արևե՞լք, թե՞ դեպի Արևմուտք։ Այստեղ Հայաստանն է թաքցնում ինքն իրենից և աշխարհից մեր իրական նպատակները և շահերը»,- նշել է քաղաքական գործիչը։ 

Խզմալյանը պնդել է, որ տարածաշրջանային ճանապարհների բացումը, որը ներկայացվում է որպես Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ուղի, իրականում ձեռնտու է Չինաստանին և Թուրքիային, իսկ Հայաստանի համար այն կարող է վերածվել ներթուրքական ճանապարհի՝ զրկելով երկրին սուբյեկտայնությունից։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան և Իրանը արդեն իսկ այլընտրանքային ճանապարհներ են կառուցում, ինչը փաստում է, որ Հայաստանի տարածքով անցնող ուղին կենսական անհրաժեշտություն չէ միջազգային խոշոր խաղացողների համար, եթե Հայաստանը չի փոխում իր քաղաքական վեկտորը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Եվրոպական կուսակցության նախագահը սուր քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան Արցախի հարցը փակելու և Ադրբեջանի նախագահին, իր ձևակերպմամբ, «համաներում շնորհելու» մեջ։ Խզմալյանը շեշտել է, որ միջազգային ատյանները, այդ թվում՝ Հաագայի դատարանը և Ֆրանսիայի Սենատը, չեն համարում հարցը փակված, մինչդեռ ՀՀ իշխանությունները հրաժարվում են պաշտպանել արցախահայության իրավունքները։

«Ո՞վ է իրավունք տվել Նիկոլ Փաշինյանին մեր անունից համաներում տալ միջազգային հանցագործ Ալիևին… Մենք չէինք կորցնի Արցախը, եթե 35 տարի առաջ Հայաստանը միանշանակ չտրվեր Ռուսաստանին»,- հայտարարել է Խզմալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան