Թուրքիայի պաշտպանության նախարար սպառնացել է քրդերին. «Ձեզ թաղելու ենք ձեր իսկ փորած խրամատներում»

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է Սիրիայի տարածքում` Երփատ գետի արևելյան հատվածում, տեղի քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողության մասին։

Օրեր առաջ մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Թուրքիայի նախագահը, հայտարարեցին, որ երկրի զինված ուժերը ռազմական գործողություն են սկսելու քրդերի դեմ։

Աքարը, հաստատելով քրդերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մտադրությունը, ասել է.

«Սիրիայի Աֆրին քաղաքում մենք սպանեցինք 4500-ից ավելի քուրդ զինյալներ։ Չնայած, որ Սիրիայի քրդերին Մանբիչից դուրս բերելու  մասին  խոստումներ տրվեցին, այնուամենայնիվ դրանք չիրականացան, և ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես Աֆրինում, այնպես էլ Մանբիչում խրամատներ փորեց և ամրապնդվեց։ Ահաբեկիչները (քուրդ զինյալներ) պետք է իմանան, որ իրենց թաղելու ենք իրենց թաղած խրամատներում»։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական կառույցներին համարում է ահաբեկչական և նույնացնում իր տարածքում գործունեություն ծավալող «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) հետ։

Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացրած ամենալայնամասշտաբ ռազմական գործողությունը եղել է Սիրիայի Աֆրին շրջանում՝ «Ձիթենու ճյուղ» անվամբ։ Այդ գործողության հետևանքով  Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։

ermenihaber.am