ՔՊ-ն անցավ «զրո հայհոյանք» ռեժիմի․ ատելության մթնոլորտը քաղաքական դաշտում կմեղմվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
Բոլորը

Հանրային կերպով հայհոյելն ու հայհոյանքը ողջունելն այլևս «մոդայիկ» չէ ՔՊ-ականների համար։ Հիմա արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» նախապատվությունը տալիս է «ազնվությանն ու պարկեշտությանը»։ Կուսակցությունն այսօր հրապարակել է էթիկայի կանոնագիրք, որում չափանիշներ են սահմանվում կուսակիցների համար՝ հայտարարելով իրենք իրենց հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն չափանիշներին նվիրվածության մասին։

«Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ կանոնագիրքը որակել է որպես կուսակցության արժեքների սեղմագիր, որոնցով ՔՊ-ականները որոշել են իրենք իրենց սահմանափակել․ «Կարծում եմ, որ սա շատ կարևոր է, եթե մենք ուզում ենք ունենալ ավելի համերաշխ հանրություն, ավելի բարեկիրթ քաղաքական բանավեճ, բացառել հայհոյախոսությունը քաղաքականության մեջ»։

Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ նախաձեռնությունը բավական ուշացած է․ «Ի վերջո, ունենալով Ազգային ժողովում մեծամասնություն, վաղուց կարող էին նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի աշխատանքը, որը կանդրադառնար և՛ ՔՊ-ականներին, և՛ այլ պատգամավորների վարքագծին, որն անընդունելի է»։

Իսկ ինչո՞ւ իշխող կուսակցությունը, քաղաքական խոսույթում տևական ժամանակ ընդհուպ հայհոյախառն բառապաշար կիրառելուց հետո, հենց հիմա է որոշել էթիկայի կանոններին հետևել և անգամ դա ամրագրել է թղթի վրա։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շեշտում է՝ տարբեր հանդիպումներում, մեկնաբանությունների միջոցով քաղաքացիները հաճախ են նշում, որ իրենց տհաճ է ատելության մթնոլորտը, որն առկա է քաղաքական դաշտում։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ընդգծում է՝ եթե կուսակցության կողմից սահմանված կանոններն իսկապես պահպանվեն, դա կարող է մարտահրավեր լինել ընդդիմության համար․ «Ես չեմ հավատում, որ իրենք կպահեն այն, ինչն իրենք իբր տարածում են, որովհետև իրենք ասում էին սեր և հանդուրժողականություն, բերեցին ատելություն և ամենաայլանդակ անհանդուրժողականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան