Փաշինյանը թաքցնում է իր գլխավոր հանցագործությունը․ ի՞նչ ես պատասխանել 2019-ի պլանին, դա՛ հրապարակիր․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ի եթերում քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու ուղղությամբ՝ այն որակելով որպես ապօրինի միջամտություն և սահմանադրական կարգի խախտում։ Նա նաև պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցրել է 2019 թվականի բանակցային կարևոր փաստաթղթերը։

Անդրադառնալով Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականների գործողություններին և իշխանության քայլերին, Զուրաբյանը նշել է, որ պետությունը քրեորեն պատժելի արարքներին ընթացք չի տալիս՝ դրանք ծառայեցնելով իր քաղաքական նպատակներին, ինչպիսին օրինակ՝ արքեպիսկպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերը։

«Այդ մարդկանց արարքը Քրեական օրենսգրքի 204 հոդվածով քրեորեն պատժելի արարք է։ Քրեական օրենսգիրքը սահմանում է պատժելիություն մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները, առանց նրա համաձայնության, օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու համար»,- ասել է Զուրաբյանը։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Նիկոլ Փաշինյանը «Քննչական կոմիտեն դարձրել է իր դուքյան» և իրավական լծակներն օգտագործում է Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու համար, ինչը հակասահմանադրական է։

«Պետությունը իրավունք չունի չմիջամտելու, եթե խոսքը գնում է քրեորեն պատժելի արարքի մասին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեն դարձրել է իր դուքյանը․․․ Սա 441 հոդվածի խախտում է քրեական օրենսգրքի՝ այն, ինչ անում է Փաշինյանը»,- նշել է նա։

Զուրաբյանը հիշեցրել է, որ թեև ՀԱԿ-ը ժամանակին քննադատել է եկեղեցական որոշ գործիչների վարքագիծը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք երբեք թույլ չի տրվել պետական միջամտություն Եկեղեցու ներքին գործերին․ «Դա երբեք չի եղել մեր ոճը։ Մենք դրա վրա չենք հիմնվել ու երբեք նման բաներ չենք ասել»։

Անդրադառնալով կառավարության կողմից այսօր հրապարակված ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի ցանկին՝ Զուրաբյանը պնդել է, որ իշխանությունը շարունակում է մանիպուլացնել փաստերը։ Նա շեշտադրել է հատկապես 2019 թվականի առաջարկների կարևորությունը, որոնք, ըստ նրա, Փաշինյանը թաքցրել է։

«Նիկոլ Փաշինյանը թաքցրել է իր գլխավոր հանցագործությունը․․․ Մենք պահանջել ենք հրապարակել 2019 թվականի առաջարկը և Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանը այդ առաջարկներին։ Օրինակի համար՝ 1997 թվականի փուլային տարբերակը հրապարակված է, ինչպես նաև հրապարակված են մեր պաշտոնական պատասխանները»,- հայտարարել է Զուրաբյանը։

Ըստ նրա՝ հենց 2019-ին ներկայացված պլանի մերժումն է հանգեցրել պատերազմի, և Փաշինյանը խուսափում է այդ մասին խոսելուց։

Լևոն Զուրաբյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ բանավիճելու Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ՝ բանակցային գործընթացի և պատերազմի հանգամանքների վերաբերյալ։ Նա նշել է, որ 2023 թվականից հետո իր մուտքը Հանրային հեռուստաընկերություն արգելափակված է։

«Փաշինյանին ասեք՝ ես պատրաստ եմ Տեր-Պետրոսյանի կողմը ներկայացնել, Ազգային կոնգրեսը ներկայացնել այդ բանավեճում»,- եզրափակել է Զուրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան