Նախագահ Խաչատուրյանը Ռումինիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնումը

Լուրեր

07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուին․ կողմերը քննարկել են հայ–ռումինական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ առանձնապես շեշտելով տնտեսական, քաղաքական և ոլորտային համագործակցության խորացումը։

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով նախաձեռնությունների և քայլերի ակտիվացման հարցեր։ Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, քաղաքացիական ավիացիայի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ Շեշտվել է նաև Եվրամիության հարթակում համագործակցության խորացման կարևորությունը։

Հատուկ ընդգծվել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությունը, որոնք նպաստում են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական, զբոսաշրջային և մարդկային կապերի ամրապնդմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք երկու կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի COP-17 համաժողովին, ընդգծելով դրանց հաջող կազմակերպման ու արդյունավետության ապահովման համար գործընկեր երկրների աջակցությունն ու ներգրավվածությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների շուրջ՝ կարևորելով առկա մարտահրավերների հաղթահարումը խաղաղ բանակցությունների և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։