Դրսից կոմպրոմատներ եկեղեցու վրա չպիտի՛ լինեն․ իրավապահները պիտի զբաղվեն, որ ՀԱԵ-ն չծառայի օտար երկրներին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և իշխանության որդեգրած «Խաղաղության օրակարգին»։ Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ինքնության կարևորագույն մասի «անկախ և անկոմպրոմատ» մնալն առաջնային է պետական անվտանգության համար։

«Երբ ինստիտուտներից որևէ մեկն իր իսկ սահմանած կանոններից դուրս է գալիս, դա այդ ինստիտուտը երրորդ ուժերի նպատակներին ծառայեցնելու ամենահեշտ ձևն է, և դա մեր շահերից է բխում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իրենք չեն ընդունում այն թեզը, թե եկեղեցու դեմ արշավ է իրականացվում։ Սոնա Ղազարյանը նշել է, որ յուրաքանչյուր ինստիտուտ պետք է գործի իր կանոնադրության և առաքելության շրջանակում։ 

Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը՝ իշխանական պատգամավորը կարծիք է հայտնել, որ այդ շարժումը և դրա առաջնորդները չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, նաև դրա ինստիտուտները։

«Իրենք ասում են՝ անժամկետ է իրենց պահանջը վարչապետի հեռացման։ Չեն ճանաչում ընտրությունների ինստիտուտը։ Այս մարդիկ, ինչպես մեր հավաքական ընդդիմությունը, չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Սա իրենց մեծագույն սխալն է, սխրանքն է և մեծագույն պրոբլեմն է»,- ընդգծել է Ղազարյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը 7 տարի անց դեռ խոսում «նախկիններից», Սոնա Ղազարյանը պարզաբանել է, որ «նախկինը» ոչ թե անձինք են, այլ արժեհամակարգ, որը բնութագրվում է կոռուպցիայով, ժողովրդավարության բացակայությամբ և «շեֆ» լինելու մոլուցքով։ Որպես ապացույց՝ նա մատնանշել է վերջերս պետությանը վերադարձված խոշոր գումարները․

«Մի շաբաթ առաջ 158 միլիոն դոլարին համարժեք գույք վերադարձվել է համայնքին։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ մեր դեպքում թվերն այնքան են հնչել, որ արժեզրկվել են, բայց 158 միլիոն դոլար․․․ Այս ֆինանսական հոսքերի կտորը, գուցե ինչ-որ ծակեր ունի, որոնք պետք է լավարկվեն մինչև ընտրություններ»,- ասել է պատգամավորը։

Սոնա Ղազարյանը հայտարարել է, որ գործող իշխանության մեծագույն ձեռքբերումը խաղաղությունն է և, նրա պնդմամբ, իրենք միակ քաղաքական ուժն են, որ 2020 թվականի պատերազմից հետո ներողություն է խնդրել ժողովրդից սխալների համար և ստացել մանդատ՝ խաղաղության դարաշրջան բացելու համար։ Նա համեմատություն է անցկացրել նախկին և ներկա քաղաքական իրողությունների միջև, նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագիրը նորարարություն է և անհրաժեշտություն։

«Իմ ինքնությունը Հայ Առաքելական եկեղեցին է, իմ ինքնությունը հայոց լեզուն է, իմ ինքնությունը մեր ինքնիշխանությունն է, իմ ինքնությունը Արագածն է, որը ես տեսնում եմ պատուհանից, որովհետև ինքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության մեջ։ Եվ մեր զինվորը պետք է կռվի Արագածի համար»,- հայտարարում է ՔՊ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հանրաքվեի թեմային՝ Ղազարյանը նշել է, որ եվրաինտեգրումը լուրջ ճանապարհ է, որը ենթադրում է տնտեսական և անվտանգային դիվերսիֆիկացիա։ Նա ընդգծել է, որ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է Թուրքիայի հետ սահմանի բացմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան