ՀՀ ԱԳ փոխնախարարը Բրյուսելում վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Նոյեմբերի 28-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Դեպի 2030 թվական. վերափոխելով բնապահպանական նպատակները գործողությունների» խորագրով միջոցառմանը, որտեղ շեշտվել է Հայաստանի հանձնառությունը COP17-ի թափանցիկ և ներառական կազմակերպմանը և կենսաբազմազանության մարտահրավերների արդյունավետ հասցեագրմանը՝ միջազգային բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում համագործակցային մթնոլորտի ապահովմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է COP17-ի ակյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման տեսանկյունից: Կարևորվել է կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցեագրմանն ուղղված համապատասխան ֆինանսավորման ապահովումը և ընդգծվել է առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի և բոլոր մյուս շահագրգիռ դերակատարների լիարժեք ներգրավվածության շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել արդյունավետ Համաժողովի անցկացումը:

Միջոցառումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրյուսելյան գրասենյակի կողմից` Հայաստանում հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, ԵՄ հաստատությունների, վերլուծական կենտրոնների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։