Օդի աղտոտվածության հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Զարմանալ, դժգոհել չլինի, մենք օդի աղտոտվածության հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց խորհրդարանի ղեկավարը՝ անդրադառնալով Հայաստանում և հատկապես Երևանում օդի աղտոտվածության խնդրին։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք կվերաբերեն տարբեր խմբերի։

«Պետք է որոշենք՝ կամ մենք թույն ենք շնչում, քաղցկեղային և մնացած հիվանդությունների պատճառով մեր հարազատներին կորցնում ենք, կամ որոշումներ ենք կայացնում։ Զգուշացնում եմ` օրենսդրական նախաձեռնություններ են լինելու, այն մեքենաները, որոնք հին են, որոնք աղտոտում են, այն շինարարական կազմակերպությունները, որոնք չեն պահում նորմերը, ավազի հանքերը շատ խիստ կարգավորումների տակ են ընկնելու»,- ասաց Սիմոնյանը։ 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ ստեղծել երկու աշխատանքային խումբ։ Առաջին խումբը զբաղվելու է օդի աղտոտվածության խնդիրներով։ Փաշինյանի խոսքով՝ նախ պետք է խնդիրը արձանագրել օրակարգում, հասկանալ պատճառները և տալ կոնկրետ լուծումներ։ Երկրորդ խումբը զբաղվելու է երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով։

«Երկուսն էլ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ենք ձևավորում, և այնտեղ պետք է լինեն հաշվետվողականության մեխանիզմներ՝ ժամանակ առ ժամանակ, այդ թվում՝ հանրային հաշվետվություններ»,- ասել է Փաշինյանը։ 

Նա հանձնարարել է աշխատակազմին ներկայացնել առաջարկ անհատական կազմի վերաբերյալ։ Խմբերը լինելու են միջգերատեսչական, որոնցում ներգրավված կլինի Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև այլ համայնքների ներկայացուցիչներ։ 

«Պետք է նախատեսել քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչների ներառումը անպայման։ Այսինքն՝ ոչ միայն գերատեսչությունների միջոցով աշխատել, այլ ուղիղ, անմիջապես, անհատապես աշխատանքային խմբերում նրանց ներգրավվածությունը, որպեսզի փորձագիտական և վարչարարական կապը հնարավորինս ավելի ուժեղ լինի»,- նշել է վարչապետը։ 

Հավելենք, որ վերջին օրերին օդի որակը հանրապետությունում՝ հատկապես մայրաքաղաքում վատթարացել է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել էր օդի որակի հետ կապված խնդիրներին։ Նա նշել է, որ ձմեռային ամիսներին օդի որակը էականորեն իջնում է՝ պայմանավորված Հայաստանի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Ըստ Ավինյանի՝ պատճառը ոչ միայն հրդեհներն են, այլ նաև բնակելի տների, շենքերի բակերում տերև և աղբ այրելը։

Անի Թամրազյան