Երբ ԵՄ ռազմական միսիայի մասին եք խոսում, նշանակում է՝ մեր մոտից ջոկա՞տ պիտի գնա․ Գևորգյանը՝ Սաֆարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում, երբ ՀՀ-ԵՄ  համաձայնագրի շրջանակում խոսվում է ռազմական առաքելության մասին։

«Մեզ մոտից պետք է ռազմական ինչ-որ ջոկա՞տ գնա, պաշտպանության նախարարության ստորաբաժանումնե՞րը պետք է գնան։ Եթե գնալու են ինչ-որ տեղ մասնակցելու ինչ-որ գործողությունների, էդ գործողությունները ինչո՞վ են սահմանափակվելու։ Պետք է գնան ակտիվ ռազմական գործողությունների մասնակցե՞ն, թե՞ ինչ պետք է անեն։ Խոսքը դրա մասին է։ Երբ ասում եք՝ «ռազմական» և «քաղաքացիական», այդտեղ պետք է էական տարբերություն լինի։ Ես ուզում եմ հասկանամ՝ էական տարբերությունը ո՞րն է»,- փոխնախարարին նման հարցեր ուղղեց պատգամավորը։

Սաֆարյանի խոսքով՝ այդ բոլոր կետերն ու դրույթները համաձայնագրում նշված են։
«Իսկ կոնկրետ առաքելության վերաբերյալ կնքվելու է առանձին համաձայնագիր։ Դա էլ կա այս համաձայնագրի պայմաններում նշված։ Այդ բոլոր դրույթները, ըստ կոնկրետ իրավիճակի, կսահմանվեն արդեն այդ համաձայնագրի մեջ»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ կոնկրետ առաքելությունների վերաբերյալ ամեն անգամ նոր համաձայնագիր է կնքվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։