Ալիևի օգնականը ուղերձներ է խնդրել փոխանցել հայ հասարակությանը. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
Բոլորը

«Փոխադարձ այցերը, որ տեղի ունեցան, սկզբից մեր ադրբեջանցի գործընկերները եկան Հայաստան, հիմա մենք այցելեցինք Ադրբեջան, սա դարձավ այլևս նախաձեռնություն, որը կոչվում է «Խաղաղության կամուրջ», և մեր նպատակն է այցերը շարունակական դարձնելը։ Այսինքն, սա ոչ թե մեկանգամյա ակցիա է լինելու, այլ սա լինելու է շարունակական ֆորմատ, լինելու են թե´ Հայաստան այլ այցեր ադրբեջանցի փորձագետների և քաղհասարակության ներկայացուցիչների, թե´ Ադրբեջան այցեր Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների և փորձագետների»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ Նախագահ Արեգ Քոչինյանը։

Նշենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մեկնել էր Բաքու` տեղում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

Քոչինյանը նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրավված էին այցի կազմակերպման և անվտանգության ապահովման հարցերում․ «Այդ առումով պետք է ասեմ, որ մենք հարցրել ենք, իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերներին՝ իրենք ինչպե՞ս էին իրենց զգում Երևանում, և իրենք պատասխանել են՝ բավականին անվտանգ։ Նույնը կարող եմ ասել նաև մեր մասով»։

Նա հայտնեց նաև, որ Իլհամ Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը մի քանի ուղերձ է խնդրել փոխանցել հայ հասարակությանը։

«Առաջինը այն է, որ պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս «չպատերազմ» վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն, և իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Մյուս մեսիջը, որը նույնպես կարևոր է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն բառացի ուղիղ մեսիջներն էին, որոնք, ինչպես նշեցի, Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։