Կասկածի տակ կդրվե՞ն Վաղարշապատի ընտրության արդյունքները․ դիտորդները խախտումների մասին են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
Բոլորը

Բաց քվեարկության դեպքեր, կուտակումներ, «տասովշիկներ», ուղղորդման կասկածներ, կեղծ ահազանգեր և այլն։ Երեկ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ»-ն արձանագրել է ընտրախախտման 21 դեպք։ Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ձայների հաշվարկի ժամանակ պարզվել է՝ որոշ քվեաթերթիկներ տարօրինակ ձևով են ծալված։

Ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս ընտրական գործընթացը զերծ չի մնացել այսպես կոչված «տասովշիկներ»-ի ինստիտուտի կիրառումից։  Ավելին, դաշինքն արձանագրել է նաև մարդկանց ընտրատեղամաս բերելու դեպքեր։

12 ժամ տևած քվերակության ժամանակ մոտ 20 րոպեով հոսանքազրկվել է Վաղարշապատի մի մասը, ինչի հետևանքով 2 ընտրատեղամասում լույս չի եղել, մի քանի րոպեով ընդհատումներ եղել են նաև քվեների հաշվարկի ժամանակ։ Չնայած արձանագրված խախտումներին, դրանցից որևէ մեկի վերաբերյալ հաղորդում չի ներկայացվել, քանի որ դիտորդական խումբը հանցակազմ չի տեսել։

Խախտումների մասին բարձրաձայնել է նաև «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության վստահված անձը, որը տվյալ դպրոցի նախկին տնօրենն էր, հաճախ շփվել ու զրուցել է ընտրատեղամաս մտնող և հեռացող ընտրողների հետ։ Մեկ այլ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն է ակտիվորեն շփվել քվեարկելու եկած ընտրողների հետ, ուղեկցել նրանց դեպի քվեարկության սենյակ կամ դրանից դուրս, պարբերաբար երկար զրուցել նրանց հետ տեղամասի մուտքի մոտ։ 

Եթե «Ականատես»-ը և «Անկախ  դիտորդ»-ն ընդգծում են, որ արձանագրված խախտումներն ընտրության վրա ազդեցություն չեն ունեցել, ապա մյուս դիտորդական կազմակերպությունները րոպեների պարբերականությամբ ընտրախախտման մասին էին ահազանգում։

Դեռ ընտրությունների մեկնարկից մեկ օր առաջ քաղաքացիները սոցիալական ցանցերում ահազանգում էին, որ իրենց տան վրա անծանոթ մարդիկ են հաշվառված։ Այնինչ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շեշտում է՝ ահազանգերի ստուգումն այլ բան է ցույց տվել։

Արձանագրված այս խախտումներն արդյո՞ք կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքները․ ինչպես դիտորդական մյուս կազմակերպությունները, այնպես էլ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» բացասական պատասխան է տալիս, սակայն ընդգծում՝ պետք է նաև ստուգել տեղամասային արդյունքները։

Արդյո՞ք վերաքվեարկություն կամ վերահաշվարկ կլինի, ըստ օրենքի՝ հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Այս պահի դրությամբ պատկերը հետևյալն է՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի է անցնում երեք քաղաքական ուժ՝ ՔՊ–ն՝ 19 մանդատով, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 և «Մայր Հայաստան»-ը՝ 2 մանդատով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա Վարդանյան