«Մեր նպատակն իրենց հողեր ադրբեջանցիների խաղաղ և արժանապատիվ վերադարձն ապահովելն է»․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողով է անցկացվել

Լուրեր

03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Բոլորը

Միջազգային իրավունքը հիմք է «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի համար»։ Այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին Բաքվում անցկացված «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության համատեքստում» միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված է եղել Ադրբեջանի «Սահմանադրության և ինքնիշխանության տարվան»։

Նա նշել է, թե հիմնական նպատակը մարդկանց «իրենց հողեր» խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումն է։

«Այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը մշտական ​​ուշադրության կենտրոնում է։ Մենք մեր փաստաթղթերում հատուկ ընդգծել ենք, որ համայնքը հարգում է միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Միջազգային հանրությանը հայտնի է դարձել, որ մեր հայրենակիցների նկատմամբ հայերի կողմից կատարված հանցագործությունները հատել են բոլոր սահմանները։ Ցավոք, Հայաստանը ոչ միայն հրաժարվում է պատասխանատվություն կրել իր բոլոր հանցագործությունների համար, այլև մերժում է իրենց նախնիների հողերից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Ադրբեջանի նյութական և մշակութային ժառանգությունը ոչնչացվել է հայերի կողմից։ Մենք այս հարցը ներկայացրել ենք բոլոր համապատասխան մարմիններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Համայնքի անընդհատ կոչերին չնայած՝ Հայաստանը դրական արձագանք չի տվել այս հարցին»,- հայտարարել է Ալեքբերլին։

Նա նշել է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո հայ հասարակությունը, քաղաքական գործիչները և լրատվամիջոցները սկսել են «կեղծ տեղեկություններ տարածել», թե Բաքուն հրաժարվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարից։

«Նրանք նույնիսկ պնդում էին, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքը կդադարեցնի իր գործունեությունը, և այս ուղղությամբ բոլոր աշխատանքները կդադարեցվեն։ Սակայն Ադրբեջանի նախագահի ելույթը Գիտությունների ազգային ակադեմիայում հակառակն է վկայում։ Այսպիսով, հայերը չեն հասնի իրենց ցանկալիին»,- ասել է նա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝  համաժողովն անցկացվել է, իբր, «Արևմտյան Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում իրենց հայրենիք արժանապատվորեն վերադառնալու իրավունքի գիտական ​​ուսումնասիրության և գնահատման համար»։

Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ Օրերս այս թեմայով հերթական միջոցառումն էր կազմակերպվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի