Վերադարձը «հայրենիք» մոտ է․ Ալիևի հրահանգից հետո Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված հատուկ հանձնաժողով է ստեղծել 

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արևմտյան Ադրբեջանի հարցի վերաբերյալ կոչից հետո, որը հնչեցվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված իր ելույթում, ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Այս մասին լրագրողներին հայտնել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ստեղծման օրվանից Արևմտյան Ադրբեջանի համայնքն աշխատել է Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Նախագահի կոչից հետո ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մենք մոբիլիզացնում ենք մեր բոլոր ռեսուրսները՝ Արևմտյան Ադրբեջանին վերաբերող նախկինում անհայտ աղբյուրները բացահայտելու և ադրբեջանական ճշմարտությունը ավելի լայն համատեքստում ներկայացնելու համար»,- հայտարարել է նա:

«Այսօր արևմտյան ադրբեջանցիներն ավելի, քան երբևէ մոտ են իրենց պատմական հայրենիք վերադառնալուն»,- այս մասին էլ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հիքմեթ Բաբաօղլուն։

Նրա խոսքով, այսես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց հողեր վերադարձն արդիական է և անհրաժեշտ՝ ինչպես Ադրբեջանի Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակում։

«Միևնույն ժամանակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող բոլոր ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը, նրանց վերադարձն իրենց պատմական հողեր և մեր մշակույթի վերածնունդը մեր նախնիների կողմից մեզ կտակված տարածքում՝ յուրաքանչյուր ադրբեջանցու ցանկությունն ու իրավունքն է»,- ասել է Բաբաօղլուն։

Բացի այդ, կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում քննարկվել են «Արևմտյան Ադրբեջանի» հարցի վերաբերյալ Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առթիվ արտահայտված ծրագրային գաղափարները՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ապագա գործունեության մեջ ներառելու համար։ Հանդիպման հիմնական նպատակն է եղել վերլուծել Իլհամ Ալիևի ելույթում արտահայտված գաղափարները և որոշել կազմակերպության ապագա գործունեությունը։

Ազիզ Ալեքբերովն ընդգծել է, որ այդ թեման հատուկ տեղ է զբաղեցնում նախագահ Իլհամ Ալիևի ելույթներում։

«Պետության ղեկավարն Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ իր տեսակետներում միշտ կարևոր քաղաքական ուղերձներ է փոխանցում՝ պատմական արդարության վերականգնման և ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք խաղաղ վերադառնալու իրավունքի ապահովման տեսանկյունից»,- ասել է նա։

ավելենք, որ օրերս Բաքվում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում էր տեղի ունեցել։

Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի