ԱՄՆ-ից թմրանյութ պարունակող էլեկտրոնային սիգարետ են ներմուծում Հայաստան, Եվրոպայից՝ դեղահաբեր. ՊԵԿ-ի տվյալները

Լուրեր

24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
Բոլորը

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները 2018 թվականի ընթացքում մաքսային իրավախախտման 126 դեպք են կանխել, որից 70-ով քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Ըստ նրա՝ թմրամիջոցների և հոգեմետ միջոցների մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ է հայտնաբերվել:

«Հանցագործները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4 կգ կոկաին, 0.5 կգ հերոին, ավելի քան 3 գրամ մեթադոն, 2 կգ ափիոն, 6 գրամ հաշիշ, հաշիշի յուղ պարունակող 290 հատ էլեկտրոնային սիգարետ, ավելի քան 4 կգ մարիխուանա, թմրանյութերի պարունակությամբ քաղցրավենիք:

Կանխվել են նաև թմրանյութերի կանխման փորձեր՝ մոտ 8 կգ ափիոն և ավելի քան 13 կգ մետամֆետամին»,- թվային տվյալներ ներկայացրեց Վարդան Վարդանյանը:

Թմրանյութերի մաքսանենգության դեպքերը, նրա խոսքով, հայտնաբերվել են հիմնականում փոստային առաքանիներում: Ընդ որում, ԱՄՆ-ից հիմնականում փորձ է արվել ներմուծել հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր:

«Փոստային առաքանիներում հայտնաբերել ենք ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3 հազար դեղահաբը՝ թմրանյութի և հոգեմետ նյութի պարունակությամբ»,- հավելեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հիշեցնելով, որ փոստային առաքանիներով դեղորայքի տեղափոխումն արգելվում է: