Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Էդգար Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նոր ձևավորված խորհրդարանի, ընդդիմության գործողությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների և ինքնիշխանության գնի հարցերին։

Անդրադառնալով նոր խորհրդարանի կազմին՝ Առաքելյանը նշել է, որ այն ամբողջությամբ չի արտացոլում հանրային սպասելիքները․ «Խորհրդարանը, ըստ էության, առնվազն ընդդիմության առումով, չի արտացոլելու այն պատկերը, որը միգուցե մեր հասարակության մեջ կա պահանջի առումով ընդդիմադիրներից»։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերն իրենք են հարվածի տակ դրել սեփական լեգիտիմությունը՝ վերցնելով այն մանդատները, որոնց ձևավորման գործընթացը համարում էին ոչ օրինական։

«Հենց իրենք են, հենց օպոզիցիան է իրեն ապալեգիտիմացրել, քանի որ այն, ինչ որ իրենք ժամանակին ասում էին, հիմա չի համընկնում իրենց գործողությունների հետ։ Առավել ևս, երբ որ իրենք հայտարարում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն և գնում են այդ իրենց ասած ոչ լեգիտիմ մանդատները վերցնում են, առավել ևս ԲՀԿ-ի երկու մանդատն էլ հետը»,- ասել է նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանում գործող որոշ ընդդիմադիր ուժեր սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ ուրիշ պետությունների շահերը․ «Իրականում մենք ունենք ոչ թե քաղաքական ուժեր, ընդդիմադիր ուժեր, որոնք սպասարկում են Հայաստանի Հանրապետության պետական շահերը, այլ ունենք երրորդ երկրների գործիքակազմեր, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պետականության դեմ օգտագործվելու, և դա այլևս ակնհայտ է։ Երրորդ երկրներ նշելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն Ռուսաստանը, այլ նկատի ունեմ նաև Բելառուսը»։

Էդգար Առաքելյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները Հայաստանի՝ ինքնիշխան պետություն լինելու որոշման գինն են։

«Ժամանակն է, որպեսզի մենք որոշում կայացնենք՝ մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ չենք ուզում պետություն ունենալ։ Ես կարծում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով մեր քաղաքացիները պետություն ունենալու, նախ և առաջ պետություն ունենալու որոշում են կայացրել։ Ու այդ պետություն ունենալու գինը, այո՛, կարող է լինել նաև դա, որ ինչ-որ մի երկիր փորձի նման ճնշումներ գործադրել մեր վրա, փակել լոլիկի ճանապարհը, փակել, չգիտեմ, վարունգի ճանապարհը, փակել ծաղիկի ու ելակի ճանապարհը։ Ու դրա գինը դա է, ցավոք սրտի, բայց եթե պետք է այդ գինը վճարենք, ապա մենք պետք է այդ գինը վճարենք»,- նշում է Առաքելյանը։

Նա նաև քննադատել է ընդդիմության մոտեցումը՝ այն հակադրելով ինքնիշխանության գաղափարին․ «Եթե մենք փորները կուշտ լինելու պայքար ենք տանում, ապա… իսկ այդ ընդդիմության տրամաբանությունը այդպիսին է՝ փորները կուշտ լինեն, կապ չունի արժանապատվությունը, պետությունը, ինքնիշխանությունը։ Բայց պետությունների հարաբերություններում խելոք մնալու կատեգորիա չկա, կա ազգային-պետական շահեր։ Մենք կա՛մ պաշտպանում ենք մեր ազգային-պետական շահերը, կա՛մ չենք պաշտպանում»։

Առաքելյանը բարձր է գնահատել հայ արտադրողների դիմակայունությունը՝ նշելով, որ նրանք գիտակցում են իրավիճակի կարևորությունը․ «Ցանկանում եմ իսկապես իմ հիացմունքի խոսքը հնչեցնել մեր արտադրողներին, գյուղացիներին, ովքեր արտադրում են, քանի որ ում հետ ես շփվել եմ… բոլորը ասել են՝ այո՛, մենք, եթե անհրաժեշտ է, մենք կդիմանանք, քանի որ սա պետության խնդիր է, ու չի կարող որևէ երկիր պոմիդորի կամ ելակի փոխարեն պահանջել մեր պետականությունը»։

Քաղաքագետի խոսքով՝ ռուսական նախաձեռնությամբ ստեղծված միջպետական կառույցները դադարել են ծառայել Հայաստանի շահերին։

«Այդ կառույցները փաստացի ներկա պահին ոչ թե Հայաստանի ռազմական, քաղաքական, տնտեսական անվտանգությունն են ապահովում, այլ Հայաստանի համար այսօր փաստացի խնդիրներ են ստեղծում, և այո՛, կարծում եմ, մենք պետք է հետևություններ անենք դրանից։ Կա՛մ այդ կառույցները իսկապես կաշխատեն այնպես, ինչպես գրված է իրենց կանոնադրություններում և փոխադարձ պայմանագրերում, կա՛մ մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք անելու կամ ինչպես ենք վարվելու այդ կառույցների հետ»,- ասել է Առաքելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան