Երևանի 143 մանկապարտեզում ենթադրյալ չարաշահումների դեպքով վարույթ է նախաձեռնվել․ ծնողները ստորագրահավաք են կազմակերպել նախկին տնօրենի դեմ

Լուրեր

28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի 143 մսուր- մանկապարտեզում 2024-ին հայտնաբերված ենթադրյալ չարաշահումների դեպքով վարույթ է նախաձեռնվել։

«Հակակոռուպցիոն կոմիտեում ստացված համապատասխան հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Իրականցվում է նախաքննություն»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Խոսքը Կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրեն Ռուզաննա Դանիելյանը 2024 թվականի հուլիսի 7-ին ազատվել է աշխատանքից և ընդդեմ Շենգավիթի թաղապետի դիմել դատարան՝ վիճարկելով իր ազատման որոշումը։ Գործի դատական քննության արդյունքում դատարանը որոշել է նրան վերականգնել զբաղեցրած պաշտոնում։ Ծնողները, սակայն, ընդդիմացել են։ Պատճառը Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ անվստահությունն է։

2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում ենթադրյալ խախտումներ են բացահայտվել՝ մանկապարտեզում գրանցված կեղծ հաստիքներ, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում, ըստ ծնողների, հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ և այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից:

Մանկապարտեզի տնօրենն ու տնտեսվարն աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Մանկապարտեղզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը, սակայն, շուտով նոր դիմում է գրել ու խնդրել անկատար թողնել իր՝ աշխատանքից ազատման դիմումը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, սակայն, նրան ազատել է աշխատանքից՝ ներկայացված նախնական դիմումի հիման վրա։

Դանիելյանը դիմել է դատարան՝ վիճարկելով իր ազատման կարգադրությունն ու դատարանում հաղթել։

Ծնողները, հասկանալով, որ նախկին տնօրենը կարող է վերադառնալ աշխատանքի, որոշել են չլռել։ Ստորագրահավաք են կազմակերպել, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել և առնվազն կասեցնել Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարումը։

Նույն օրը աշխատակիցները և ծնողները դիմել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին: Շուրջ 270 սան ունեցող մսուր-մանկապարտեզի ծնողներից մոտ 250-ը միացել է տորագրահավաքին՝ հայտնելով, որ չի ցանկանում, որպեսզի նման բացահայտումներից հետո Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:

Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության մասին հաղորդումը կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին է վկայել՝ գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Արաքս Մամուլյան